Սաուդյան Արաբիայի գիտնականները պարզել են, որ Մերձավոր Արեւելքի երկրներում տարածում գտած MERS-CoV վիրուսը (այսպես կոչված՝ "ուղտի գրիպ") օդա-կաթիլային ճանապարհով է փոխանցվում:
FoxNews-ի փոխանցմամբ, փորձագետները ուղտի կացարանի օդից վերցված նմուշի մեջ վիրուսի մոլեկուլ են հայտնաբերել:
Հիշեցնենք, որ նորահայտ մահաբեր վիրուսը, որն արդեն ավելի քան 320 մարդու կյանք է խլել, առաջին անգամ 2012թ.-ին՝ Սաուդյան Արաբիայում է արձանագրվել: Թագավորության բնակիչներին, MERS-ի տարածումը կանխարգելելու նպատակով, ուղտերի հետ անմիջական շփման դեպքում դիմակներ եւ ձեռնոցներ կրելու հորդոր է հղվել:
Վարակը Սաուդյան Արաբիայից Մերձավոր Արեւելքի մի շատ երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Հորդանան, Քաթար, Օման, Քուվեյք, Եգիպտոս, Լիբանան, Թունիս եւ Եմեն է անցել: Եվրոպական երկրներից կորոնավիրուսը Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Հունաստանում եւ Իտալիայում է նկատվել: Ինչ վերաբերում է Ասիային, այստեղ դեռեւս միայն Մալայցիան եւ Ֆիլիպիններն են տուժել:
Վարակման երեք դեպք էլ Միացյալ Նահանգներում է գրանցվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր