• Latest news

4 բույր մարմինն ու միտքը թարմացնելու համար

26 հուլիսի, 2014  19:29

Հոտառության զգացումը մարդու տրամադրությունը բարձրացնելու կամ հակառակը՝ բացարձակ գարշանք հարուցելու կարողություն ունի: Մասնավորապես, անձնական ասոցիացիաների եւ հիշողությունների շնորհիվ այս կամ այն ուտեստի հոտը կամ կասկածելի վարքի տեր կնոջ օծանելիքի բույրը կարող են որոշակի զգացական, ֆիզիկական եւ հոգեկան ազդեցություն ունենալ մարդու վրա, հաղորդում է Medical Daily-ն:

Root Down Botanicals ընկերության հիմնադիր Շանտե Ֆլորեանին բնական բաղադրիչների օգնությամբ այնպիսի սիներգիստական խառնուրդներ է ստանում, որոնք ոչ միայն հրաշալի բույր ունեն, այլեւս՝ կարող են տրամադրությունը բարձրացնող ազդեցություն ապահովել ողջ օրվա ընթացքում: Դրանցից հատկապես երեքը առավոտյան բարձր տրամադրությամբ արթնանալու, հետմիջօրեին կենտրոնացվածությունը պահպանելու եւ երեկոյան հոգնածությունից զերծ մնալու համար են նախատեսված:

Ստորեւ վերոհիշյալ բույրերի չորս ամենակարեւոր բաղադրիչներն ենք ներկայացնում, որոնց օգնությամբ օրն առավել թեթեւ կարող եք անցկացնել.

1. Դարչին

Դարչինի բույրը ուղեղի աշխատանքը խթանելու, զգոնությունը եւ նույնիսկ՝ հիշողությունը բարելավելու հատկություն ունի: 2009թ. իրականացված հետազոտությամբ պարզվել է որ դարչինի եւ անանուխի բույրերը հատկապես օրվա ընթացքում երկար տարածություններ կտրող ավտոմեքենավարների համար են օգտակար, քանի որ կարող են, զգոնությունը պահպանելով, ճանապարհային վթարներից խուսափելու միջոց ծառայել:

2. Գրեյփֆրութ

Ցիտրուսային մրգերի, մասնավորապես՝ գրեյփֆրութի բույրը սթրեսի մակարդակը մեղմելու հատկություն ունի: Լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ բույրի ազդեցությամբ կենդանիները սթրեսի հետեւանքով առաջացած իմունային ճնշվածությունը թոթափելու եւ հանգիստ վարքագիծ դրսեւորելու հնարավորություն են ձեռք բերում: Գրեյփֆրութի բույրը հատկապես առավոտկան արթնանալիս է օգտակար, քանի որ մտքին էներգիա եւ զգոնություն հաղորդելու կարողություն ունի: Շանտե Ֆլորեանին խորհուրդ է տալիս, սթրեսի ազդեցության ենթարկվելու պարագայում, անմիջապես ցիտրուսային բույսերի օգնությանը դիմել:

3. Լավանդ

Հատկապես օճառի եւ այլ մաքրող միջոցների մեջ լայն տարածում գտած այս բույրը սթրեսից եւ ցավից ազատվելու լավագույն միջոցն է համարվում: Լավանդի օգնությամբ կարելի է այնպիսի սիներգիստական խառնուրդներ ստանալ, որոնք օրվա տարբեր ժամերին կարող են արտաքին գործոնների նկատմամբ մարդու օրգանիզմի արդյունավետ արձագանքը ապահովել: Օրինակ՝  կիտրոնային սորգոյի եւ սպիտակ ուրցի բույրերի հետ խառնուրդը կարող է օրվա ընթացքում օրգանիզմի հավասարակշիռ, հանգիստ եւ ուժերով լի վիճակն ապահովել:

4. Անանուխ

Անանուխի բույրը կոգնիտիվ հիշողությունը բարելավելու հատկություն ունի: Խոսքը, մասնավորապես, ճանաչողական գործառույթի եւ օպերատիվ հիշողության մասին է: Բացի այդ, 2013թ.-ին իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ այն նաեւ ցավի շեմը բարձրացնելու եւ ստամոքսի խանգարումը կարգավորելու ներուժ է ապահովում: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների բարձր տակ անանուխի յուղ դնել՝ հանգիստ քուն ապահովելու համար: Իհարկե՝ օրվա ընթացքում էլ կարող եք տանը կամ լսարանում անանուխի բույր տարածել՝ հանգիստ միջավայր խթանելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել