• Latest news

Գլխուղեղում ախորժակի «անջատիչ» է հայտնաբերվել

28 հուլիսի, 2014  17:55

Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները հայտնաբերել են, որ գլխուղեղի հատվածներից մեկը գրգռվելիս ախորժակի ակնթարթային ճնշման է հանգեցնում: Նախակլինիկական հետազոտությունների՝ Nature Neuroscience ամսագրում հրապարակված արդյունքները հետագայում կարող են ճարպակալման եւ սննդային վարքագծի խանգարումների (ինչպես, օրինակ, անորեքսիան է) դեմ կիրառվող թերապիայի զարգացման խթան հանդիսանալ:

Լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումների ընթացքում հետազոտության հեղինակները լազերային ճառագայթների օգնությամբ ուղեղի հատվածներից մեկի՝ մի շարք զգացումների, օրինակ՝ վախի եւ բավականության արտահայտման համար պատասխանատու նշանման մարմնի գործառույթները կարգավորող նեյրոնների աշխատանքն են խթանել, ինչն անմիջապես սննդառության դադարեցման է հանգեցրել: «Ազդեցությունն ապշեցուցիչ էր, կարծես կենդանիներին սնվելու թույլատրություն տվող անտեսանելի անջատիչ էինք գործի դրել», - BBC-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է հետազոտության գլխավոր հեղինակ Դեվիդ Անդերսոնը (David  Anderson):

Այնուհետեւ գիտնականները տարատեսակ քիմիական նյութեր են կիրառել՝ մկների մոտ մի շարք զգացումներ, օրինակ՝ թուլություն, սրտխառնոց կամ դառնահամ կրկնօրինակելու համար: Բոլոր դեպքերում նշանառված արդյունքին հասնելու համար նշանման մարմնի նեյրոններն են օգտագործվել, ինչը դրանց՝ սննդառության պատասխանի ձեւավորման մեջ դերակատարում ունենալու մասին ենթադրություն անելու հնարավորություն է ընձեռում:

«Ամենայն հավանականությամբ, ախորժակի ճնշման համար պատասխանատու՝ համարժեք նեյրոններ նաեւ մարդու գլխուղեղում կան: Եթե մեր ենթադրությունը հաստատվի, հետագայում դրա միջոցով մի շարք սննդային խանգարումների բուժման կարելի է հասնել», - նկատել է Դեվիդ Անդերսոնը: Գիտնականները մտադիր են նաեւ պարզել, թե ինչպես է նեյրոնների տվյալ խումբը հիպոթալամուսում տեղակայված՝ ախորժակը կարգավորող այլ հատվածների՝ քաղցի եւ հագեցվածության կենտրոնների հետ փոխգործակցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է