• Latest news

Սովորական ձեռքսեղմումը՝ ողջույնի վնասակար միջոց

30 հուլիսի, 2014  13:51

Երբ խոսքը ողջույնի միջոցով մանրէների տարածմանն է վերաբերում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամենազգուշամիտ մարդկանցից մեկը կարող է համարվել. նրա հանրահայտ «բռունցքներով բարեւն» այդ տեսանկյունից նշանակալի խորհուրդ է պարունակում, հաղորդում է NewsMax Health-ը:

 Հետազոտությամբ պարզվել է, որ, սովորական ձեռքսեղմումն ամենավնասակարն է՝ մանրէների տարածման տեսակյունից: Բռունցքներով ողջույնի հետ համեմատությամբ՝ այդ կերպ հնարավոր է 20 անգամ շատ մանրէներ փոխանցել կամ ձեռք բերել: Ողջույնի նույնիսկ «թխի՝գա» տարբերակը կրկնակի անգամ նվազ ռիսկ է պարունակում:

Աբերիսթուիթի համալսարանի (Ուելս) գիտահետազոտական խմբերից մեկի անդամ Դեյվիդ Ուիթուորթի համոզմամբ, հատկապես ցուրտ եւ գրիպի տարածման տեսանկյունից վտանգավոր եղանակին ողջույնի՝ Բարաք Օբամայի կողմից քարոզվող տարբերակն ամենախելամիտ միջոցն է՝ օրգանիզմը տարատեսակ մանրէներից զերծ պահելու համար:

Ձեռքի հիգիենայի կարեւորությունը նորություն չէ բժշկության համար: Այդուհանդերձ, մինչ այժմ իրականացվող հետազոտությունները մեծ ի մասամբ դռան բռնակից եւ այլ իրերից փոխանցվող մանրէներին էին վերաբերում, եւ ոչ՝ ողջույնի միջոցով այս կամ այն հիվանդությունը ձեռք բերելու հեռանկարին:

Դեյվիդ Ուիթուորթն իր ուսանողներից մեկի՝ Սառա Մելայի օգնությամբ, ողջույնի տարբեր եղանակների վնասակարության աստիճանի չափմանը միտված փորձարկում է նախաձեռնել: Նրանցից մեկը մանրէներով հագեցած ձեռնոց է կրել, մյուսը՝ ամբողջովին ախտահանված: Այունհետեւ, ողջույնի յուրաքանչյուր սցենարից հետո, փոխանցված մանրէների քանակը չափելու փորձեր են արվել: Արդյունքում պարզվել է, որ բռունցքներով «բարեւը» անմիջական շփման ամենաանվտանգ միջոցը համարվելու հիմքեր ունի:

Իսկ ի՞նչ է այն ամենաանվտանգը դարձնում: Գլխավորապես՝ շփման մակարեսը՝ կասեն նրանք: Դասախոսն ու ուսանողը եւս մեկ փորձարկում են նախաձեռնել՝ դրանում համոզվելու համար: Մասնավորապես՝ ներկ են օգտագործել՝ ողջույնի արդյունքում շփման մակերեսը պարզելու համար:

Ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման եւ համաճարակաբանության բրիտանական ասոցիացիայի նախագահ Մարի Լու Մաննինգի խոսքով, հետազոտության արդյունքները հատկապես բուժհաստատությունների համար կարող են օգտակար գտնվել:

 «Երբեք չեմ տեսել, որ հիվանդանոցներում բռունցքներով ողջույնը կամ «թխի՝ գա» տարբերակը կիրառեն: Ամենատարածված տարբերակը ձեռքսեղմումն է, որին ձեռքերի մանրազննին լվացում պետք է նախորդի», - նշել է նա՝ համոզմունք հայտնելով, որ ողջույնի վերջին տարբերակն իր մեջ անհարկի ռիսկ է պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել