• Latest news

Սրտի իշեմիկ հիվանդություն եւ ամառ

30 հուլիսի, 2014  16:06

Սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդիկ ամռանը առավել վտանգված են, քանի որ շոգին նրանց խնդիրները կարող են սրվել, իսկ թաքնված հիվանդությունները՝ ի հայտ գալ: Սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդկանց համար շոգ ամառը նույնպես բավական վտանգավոր է:

Ինչու՞: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց սրտաբան Վահե Սարգսյանը:

Պարզվում է, շոգը անոթների համար սթրեսային գործոն է: Այն կարող է ճնշման անկման կամ կտրուկ բարձրացման պատճառ դառնալ, ինչի հետեւանքով արդեն իսկ ախտահարված սրտամկանը սնուցող անոթները կարող են վնասվել: Այսինքն, ինչպես նշեց սրտաբանը, եթե մարդու մոտ սրտի սնուցման «քաղց» կա, շոգը կարող է նպաստել խնդրի խորացմանը, եւ մարդուն նախաինֆարկտային կամ ինֆարկտային վիճակի հասցնել:

Ինչպե՞ս խուսափել նման խնդիրներից:

Սրտի իշեմիկ հիվանդության առկայության դեպքում բարդություններից խուսափելու համար սրտաբանը խորհուրդ է տալիս ամռանը նախնական հետազոտություն անցկացնել եւ պարզել հիվանդության ծանրությունը, իսկ հետո ադեկվատ բուժում իրականացնել, որը կապահովի սրտի հարաբերական անվտանգությունը:

Բացի այդ, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդկանց, ինչպես նաեւ առողջ մարդկանց, խորհուրդ է տրվում չանել ոչ մի ոչ տրամաբանական բան. օրինակ, շոգ եղանակին արեւի տակ դուրս գալ եւ սինթեթիկ հագուստ կրել խորհուրդ չի տրվում: Դուրս գալիս արժե բաց գույնի գլխարկ կրել եւ օրվա ընթացքում շատ ջուր խմել, եթե չկան հակացուցումներ: Եւ իհարկե, բժիշկը խորհուրդ է տալիս առողջ ապրելակերպ վարել՝ այս բանի համար հակացուցումներ միանշանակ չկան:

Լավ միտք է նաեւ հետեւել NEWS.am Medicine-ի նախորդ խորհուրդներին այն մասին, թե ինչպես պաշտպանվել ամռանը սպառնացող վտանգներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել