• Latest news

Կնոջ ուղեղն ավելի արա՞գ է զարգանում

31 հուլիսի, 2014  16:14

Գաղտնիք չէ, որ դարերի ընթացքում մարդը մտավոր ունակություններ հղկելու կարողություն ունի: Զարմանալին այն է, որ, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, կանանց մոտ դա ավելի արագ է ստացվում:

1923-1957թթ.-ին 13 եւրոպական երկրներում ծնված 31 հազար մարդկանց վերագրվող տվյալներն ուսումնասիրելով, գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ բարձր կենսապահովման պայմաններում կանայք տղամարդկանցից առաջ են անցել՝ դրվագային հիշողության՝ տարատեսակ դրվագներ հիշելու կարողության տեսանկյունից: Ինչ մաթեմատիկական կարողություններին է վերաբերում, նրանք դեռեւս շարունակում են հետ մնալ տղամարդկանցից, թեեւ այդ տարբերությունն էլ աստիճանաբար կրճատվում է:

Հետազոտության շրջանակում, կենսապահովման պայմանները ՀՆԱ-ի մակարդակով, ինպես նաեւ կյանքի որակով ու երկարատեւությամբ են բնորոշվել, հաղորդում է FoxNews-ը:

«Կենսապահովման պայմանների զարգացման պարագայում թե տղամարդու, եւ թե կնոջ մոտ կոգնիտիվ կարողությունների աճ է գրանցվում, թեեւ կնոջ մոտ այն առավել նկատելի է», - նշել են հետազոտության հեղինակները՝ հավելելով, որ զարգացման որոշակի փուլում տարբերություններն, ամենայն հավանականությամբ, աննկատ կդառնան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել