• Latest news

Պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը տղաների համար եւս օգտակա՞ր է

31 հուլիսի, 2014  23:34

Մարդու պապիլոմավիրուսը՝ ՄՊՎ-ն, արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է համարվում, հիշեցնում է Medical Daily-ն:

Մահացու հիվանդության առաջացման դեպքերի 90 տոկոսի պարագայում մեղավորը հենց վերոհիշյալ վիրուսն է: Բայց եթե տղամարդիկ արգանդ չունեն, արդյոք կարելի է՞ ասել, որ նրանց օրգանիզմում ՄՊՎ-ի առկայությունն աննկատ է անցնում: Թեեւ հարցի պատասխանը բացասական է, փաստը մնում է փաստ, որ վիրուսի դեմ մշակված պատվաստանյութը գլխավորապես աղջիկներն են ստանում: Իռլանդացի գիտնական Ջիլիան Փրուն փորձել է երեւույթի պատճառը գտնել: 

ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը 2006թ.-ից է գործում եւ կարող է վիրուսի չորս տեսակներից պաշտպանություն ապահովել: Վերջերս հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ 11-12 տարեկան աղջիկներին ու տղաներին պատվաստանյութի ներարկման ենթարկելու հորդոր էր հնչում: Այդուհանդերձ, խորհրդին մեծ ի մասամբ շարունակում են իգական սեռի ներկայացուցիչները հետեւել, թեւ տղաների պարագայում էլ պատվաստանյութի օգտակարությունն ակնհայտ է, քանի որ այն կարող է ինչպես սեռական օրգանների գորտնուկներ, այնպես էլ գլխի, պարանոցի, հետանցքի եւ առնանդամի քաղցկեղ առաջացնել: Մասնավորապես, հետանցքի քաղցկեղցի առաջացման գրեթե բոլոր դեպքերի պարագայում մեղավորը հենց ՄՊՎ-ն է: Մինչդեռ, օրինակ, Մեծ Բրիտանիայում, պատվաստանյութը միայն աղջիկներին է անվճար առաջարկվում:

Ջիլիան Փրուին զարմանք է պատճառում այն հանգամանքը, որ տղաներին ՄՊՎ-ի ազդեցությունից զերծ չպահելով, առողջական ոլորտի պատասխանատուները հավասարապես աղջիկների կյանքն են վտանգում. չէ՞ որ սեռական հարաբերությունների արդյունքում վարակը կարող է նաեւ պատվաստանյութի ներարկում չստացած կանանց անցնել: Բացի այդ էլ, նույնասեռական տղամարդիկ կարող են վիրուսի տարածման պատճառ դառնալ:

Հետազոտությամբ պարզվել է, որ ակտիվ սեռական կյանք վարող մարդիկ վիրուսի 40 տեսակներից առնվազն մեկով վարակվելու գրեթե 100 տոկոսանոց վտանգի են ենթարկվում, քանի որ ՄՊՎ-ն բազմաթիվ մարդկանց մոտ է առկա եւ մեծ ի մասամբ աննկատ է մնում: Այնուամենայնիվ, եթե դրա բացասական հետեւանքների դեմ պայքարի եղանակ գոյություն ունի, ապա ինչո՞ւ չօգտվել:

Խնդիրը նրանում է, որ պատվաստանյութի համատարած կիրառությունը մեծ ծախս է պահանջում: Դոկտոր Փրուն փորձում է նույնասեռական տղամարդկանց շրջանում անվճար առաջարկ ապահովել բայց դա էլ շատերի կողմից հետերոսեռական տղամարդկանց նկատմամբ խտրականության դրսեւորում է դիտարկվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել