Հետազոտությամբ պարզվել է, որ ընդեղենը կարող է երկրորդ տիպի շաքարախտի դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայել: Ինչպես 450 մասնակիցների շրջանում իրականացված 12 կլինիկական փորձարկումների արդյունքներն են վկայում, օրական ընդեղենի երկու բաժին ընդունելով, հիվանդությամբ տառապող մարդիկ կարող են արյան մեջ շաքարի բաղադրության նշանակալի կարգավորման հասնել:
Խոսքը, մասնավորապես, ընկույզին, քեշյուին, պնդուկին եւ պեկանին է վերաբերում, բայց ոչ՝ գետնանուշին:
Ընդեղենի մեկ բաժինը 30 գրամ է գնահատվել, հաղորդում է Daily Mail-ը:
Հետազոտության մասնակիցները, որոնց օրական 56 գրամ ընդեղեն է առաջարկվել, արյան երկու տիպի հետազոտության են ենթարկվել: HbA1c թեստը վերջին երեք ամիսների ընթացքում շաքարի բաղադրության դինամիկան է ցուցադրում, իսկ սովորական՝ գլուկոզայի հետազոտությունը տվյալ պահին շաքարի բաղադրութունը որոշելու նպատակ է հետապնդում:
Լավագույն արդյունքը գրանցվել է այն մասնակիցների մոտ, որոնց, որպես համեմատական գործիք, նախապես ածխաջրատներով հարուստ սնունդ է առաջարկվել: Երկրորդ խմբում ներառված մասնակիցները մինչ հետազոտության հիմնական փուլի մեկնարկը հարստացված ճարպեր են ընդունել:
Նշենք, որ ընդեղենը չհարստացված ճարպերի բազմազան բաղադրությամբ է աչքի ընկնում:
Ընդ որում, չնայած բարձր կալորիականությանը, փորձարկման մասնակիցներից եւ ոչ մեկի մոտ քաշի ավելացում չի նկատվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր