Ֆրուկտոզայի բարձր մակարդակն ուղեղի մեջ կարող է Ալցհեյմերի հիվանդության զարգացման պատճառներից մեկը լինել, կարծում են Կոլորադոյի համալսարանի նյարդաբանները (ԱՄՆ):
Կարելի է եզրակացնել, որ ֆրուկտոզայով սննդի առատությունը սննդակարգում տեսականորեն կարող է վտանգավոր լինել ուղեղի համար: Սա նաեւ բացատրում է, թե ինչու են շաքարախտով եւ ճարպակալմամբ տառապող մարդիկ ավելի հաճախ Ալցհեյմերի հիվանդություն ունենում, քան մյուսները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ գիտնականների` Ալցհեյմերի հիվանդությունը կարող է «ժամանակակից» հիվանդություն լինել, որի զարգացման պատճառ կարող են լինել սննդակարգային վարքի փոփոխությունները մարդկանց մոտ, որի դեպքում ֆրուկտոզան խախտում է ուղեղի նյութափոխանակությունը եւ նեյրոնների գործառույթը:
Մասնագետների կարծիքով` ֆրուկտոզայի հիմնական աղբյուրն ուղեղի մեջ ուղեղի էնդոգեն ցերեբրալ սինթեզն է: Երբ օրգանիզմում ֆրուկտոզայի նյութափոխանակության ցուցանիշները բարձրանում են, բջիջների միտոքոնդրիայում ավելի քիչ էներգիա է սկսում արտադրվել: Արդյունքում ուղեղն էներգիայի դեֆիցիտ է ունենում, նեյրոնները մեռնում կամ չեն կարողանում ճիշտ աշխատել:
Կա նաեւ երկրորդ տեսությունը. միտոքոնդրիալ էներգիայի մակարդակի պրոգրեսիվ նվազումը կարող է գլյուկոզի հիպոմետաբոլիզմի հետ կապված շարունակական օքսիդատիվ սթրեսի արդյունք լինել: Ամեն դեպքում, արդյունքում նեյրոնները պակաս էներգիա են ունենում, դրանք սկսում են վատ աշխատել եւ մեռնել: Իր հերթին, Ալցհեյմերի հիվանդության զարգացման նշան եւ պատճառ համարվող թունավոր սպիտակուցների կուտակումներն ուղեղի մեջ, հավանաբար, միայն բորբոքային գործընթացի հետեւանք են:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր