• Latest news

Մանկական անեսթեզիա. տեղայինն առավել նախընտրելի՞ է

2 օգոստոսի, 2014  18:52

Երեխաներին վիրահատելիս նախընտրելի է, ընդհանուր նարկոզի փոխարեն, տեղային անզգայացում կիրառել, կարծում է Քլիվլենդի կլինիկայի մանկաբուժական անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Սթիվեն Քիմաթյանը (Stephen Kimatian): NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նա տեղային անզգայացման դրական կողմերն է ներկայացրել։

Կողմնակի ազդեցություններ

Ընդհանուր անեսթեզիայի ընթացքում անհամեմատ ուժեղ դեղամիջոցներ են կիրառվում, որոնք կարող են անցանկալի կողմնակի ազդեցությունների, օրինակ՝ սրտխառնոցի կամ հոգեկան վիճակի լուրջ փոփոխությունների հանգեցնել։ Տեղային անզգայացման դեպքում այդ ազդեցությունների մեծ մասի առաջացման վտանգը չեզոքացվում է։ Բացի այդ, նվազում է նաեւ հնարավոր բարդությունների թիվը։

Վիրահատությունից հետո

Տեղային անզգայացման նոր մեթոդները հետվիրահատական՝ մոտ 6-24 ժամ տեւողությամբ բնորոշվող ցավը վերահսկելու հնարավորություն են ընձեռում։ Այնպես որ կարիք չկա վիրահատությունից հետո երեխային նոր ցավազրկող միջոցներ նշանակել։

Ապաքինում

Տեղային անզգայացմամբ իրականացված վիրահատությունից հետո երեխաները, որպես կանոն, ավելի արագ են կազդուրվում եւ տուն վերադառնալու հնարավորություն ստանում։

Բոլոր դեպքերում կարելի՞ է

Բայց արդյո՞ք հնարավոր է բոլոր վիրահատությունների ժամանակ միայն տեղային անզգայացում օգտագործել: Անեսթեզիոլոգի խոսքով՝ շատ դեպքերում տեղային անզգայացումը որպես անեսթեզիայի միակ միջոց չի կարող ծառայել, բայց այն կարելի է այլ, օրինակ՝ հանգստացնող դեղամիջոցների հետ միասին նշանակել՝ ինչը հնարավորություն կտա նվազեցնել թմրամիջոցներ պարունակող ցավազրկողների գործածությունը եւ դրանց օգտագործման արդյունքում առաջացող կողմնակի ազդեցություններից խուսափել:

Հիշեցնենք, որ Քլիվլենդի կլինիկայի մանկաբուժական անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Սթիվեն Քիմաթյանը «Արաբկիր» բժշկական կենտրոնում մանկաբուժական անեսթեզիոլոգիայի մասին դասախոսություններ էր կարդացել եւ մի քանի վիրահատությունների մասնակցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել