• Latest news

Քլիվլենդի կլինիկայի մասնագետը Երեւանում մանկաբուժական անեսթեզիոլոգիայի մասին դասախոսություններ է կարդացել

9 հուլիսի, 2014  23:48

Քլիվլենդի կլինիկայի մանկաբուժական անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Սթիվեն Քիմաթյանը (Stephen Kimatian) այսօր, հուլիսի 9-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մանկաբուժական անեսթեզիոլոգիայի մասին դասախոսություններ է կարդացել։

«Այսօր 3 դասախոսություն է եղել, որոնց ընթացքում մենք խոսել ենք մանկաբուժական պացիենտների խնամքի առաձնահատկությունների մասին», - NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Սթիվեն Քիմաթյանը։

Առաջին դասախոսությունը կոչվում է «Difficult airway management» եւ նվիրված է նչուղիների կառավարմանը եւ հնարավոր դժվարություններին։ Երկրորդ դասախոսությունը՝ «Anesthesia and congenital heart disease», Սթիվեն Քիմաթյանի խոսքով, նվիրված է մանկաբուժական պացիենտների սրտային հիվանդություններին եւ դրանց առկայության դեպքում անզգայացման առանձնահատկություններին։ «Սա շատ կարեւոր է, քանի որ սրտային հիվանդությունների բուժումը նկատելիորեն զարգացել է վերջին տարիների ընթացքում, եւ սրտային հիվանդություններով տառապող շատ եւ շատ երեխաներ ողջ են մնում, մեծանում են եւ մեծահասակներ են դառնում։ Այսպիսով, մենք պետք է սովորենք, թե ինչպես է պետք այդպիսի պացիենտներին խնամել», - ասել է բժիշկը։

Դասախոսությունների ընթացքում քննարկվել է նաեւ երեխաների վիրահատությունների ժամանակ տեղային անզգայացման կիրառումը, որի շնորհիվ կարելի է անզգայացնել մարմնի միայն որոշ հատվածը, այլ ոչ ամբողջ մարմինը։ Դա շատ կարեւոր է հատկապես երեխաների վիրահատությունների ժամանակ, քանի որ հարկ չի լինում օգտագործել այլ, ավելի ուժեղ դեղամիջոցներ, որոնք մի շարք անցանկալի կողմնակի ազդեցություններ կարող են ունենալ։

Նախքան դասախոսություն կարդալը՝ երկուշաբթի օրը, հուլիսի 7-ին, Սթիվեն Քիմաթյանը այցելել էր բժշկական կենտրոնի վիրահատարանը։ «Մեծ մասամբ ես հետեւում էի վիրահատություններին, նաեւ ցուցադրեցի անեսթեզիոլոգիայում կիրառվող մի տեխնիկա», - NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է