• Latest news

Մարդու ձեռքերը՝ ամենասարսափելի վարակների աղբյուր

4 օգոստոսի, 2014  20:15

Մարդու ձեռքերի վրա վտանգավոր բակտերիաների ամենամեծ կուտակումն է նկատվում, ցույց է տվել նոր հետազոտությունը։ Չնայած դրան, միայն ամեն ութերորդն է պարտադիր լվանում ձեռքերը ուտելուց առաջ։

Արիզոնայի համալսարանի գիտնականները հետազոտել են 25 նմուշ, որոնք վերցված էն եղել սեղանների, նստարանների, շարժասանդուղքների բազրիքների, բարի աթոռների եւ մանկական խաղալիքների մակերեսից։ Այդ նմուշներում բավականին քիչ էին վտանգավոր բակտերիաները՝ ստաֆիլակոկը, E.coli-ն եւ էնտերաբակտերիաները ներառյալ։ Պաթոգենների կոնցենտրացիան չէր գերազանցում 10000 միավորը մեկ քառակուսի սանտիմետրում։

Իսկ ահա միջին վիճակագրական մարդը իր ձեռքերի վրա կրում է 10 միլիոնից ավելի բակտերիաներ։ Նմանատիպ ցուցանիշներ ունեն խոհանոցային սպունգերը։

Երկու տարի առաջ բրիտանական գիտնականները հետազոտության մասնակիցների  26 տոկոսի ձեռքերի վրա կղանքում պարունակվող բակտերիաներ են հայտնաբերել. Մեկ այլ փորձի ժամանակ 234 բրիտանացիներից 56-ի մոտ վտանգավոր բակտերիաների մեծ կոնցենտրացիա էր հայտնաբերվել։ Եթե մարդիկ մոտ 30 վայրկյան ձեռքերը օճառով լվանան, ապա աղտոտման մակարդակը կնվազեցնեն 10 անգամ։ Բայց շատերը օճառ չեն օգտագործում, եւ կարծում են, որ 15 վայրկյանը բավական է։ 

Փորձի մասնակիցների մեկ քառորդը խոստովանել է, որ ձեռքերը չի լվանում խնչելուց հետո։ 27 տոկոսը դա չի անում հանրային տրանսպորտով երթեւեկելուց հետո։ Մինչդեռ հիգիենայի սովորական կանոններին հետեւելը կարող է պաշտպանել ոսկեգույն ստաֆիլակոկից, նորովիրուսից եւ կամպիլոբակտերից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է