• Latest news

Աղի ներարկումը՝ քաղցկեղային բջիջների ինքնաոչնչացում խթանող միջո՞ց

14 օգոստոսի, 2014  10:34

Սաութհեմփթոնի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները, միջազգային հետազոտությունների շրջանակում, աղի ներարկման օգնությամբ քաղցկեղային բջիջների ինքնաոչնչացում խթանող նոր տեխնոլոգիա են մշակել: Խոսքը, մասնավորապես, մի նորաստեղծ մոլեկուլի մասին է, որը նատրիումի եւ քլորիդի իոնները բջիջների ուղղությամբ առաքելու ներուժ է դրսեւորում, հաղորդում է Daily Mail-ը:

Իոնների սինթետիկ առաքիչներ վաղուց են ստեղծվել, սակայն սա առաջին դեպքն է, երբ գիտնականները աղի ներարկման միջոցով չարօրակ բջիջների ինքնաոչնչացման ապացույց են ցուցադրում: Բացի այդ, հիշյալ առաքիչների օգնությամբ կարելի է նաեւ այլ՝ քաղցկեղի, ինչպես նաեւ մուկովիսցիդոզի դեմ մշակված դեղամիջոցների առավելագույն արդյունավետությունն ապահովել:

Հետազոտության համահեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Ֆիլիպ Գեյլը մանրամասել է, որ իրականացված աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, թե ինչպես են քլորիդի առաքիչները բջիջների մեմբրաններում առկա նատրիումային ուղիներն  օգտագործում՝ աղի հոսքն ապահովելու համար:

Մարդու օրգանիզմում առկա բջիջները համառություն են դրսեւորում՝ մեմբրանային իոնների կայուն խտությունը պահպանելու համար, քանի որ հավասարակշռության խախտման դեպքում կարող են ապոպտոզի՝ վնասված կամ վտանգ ներկայացնող բջիջների՝ օրգանիզմի կողմից ոչնչացում ենթադրող ծրագրային փուլի զոհը դառնալ:

Այնպես որ, բջիջների իոնային հավասարակշռությունը խախտելով, կարելի է դրանց՝ օրգանիզմի նախաձեռնությամբ ինքնաոչնչացում խթանել:

Իրավիճակն այնքանով է բարդ, որ բջիջները, քացկեղակիր դառնալուն պես, իոնների՝ մեմբրաննեով առաքման մեխանիզմի փոփոխություն են նախաձեռնում, ինչը կարող է ապոպտոզի արգելափակման հնարավորություն ընձեռել:

Այդուհանդերձ, իոնների առաքման սինթետիկ եղանակ մշակելով, գիտնականներին հաջողվել է այդ արգելքն էլ հաղթահարել, թեեւ գործընթացը միաժամանակ նաեւ առողջ բջիջների ոչնչացում է ենթադրում: Այնպես որ, հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոց գտնելու համար, մասնագետները դեռ պետք է հիվանդ բջիջների թիրախավորում իրականացնելու եղանակ գտնեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է