• Latest news

Մանկական տարիքում հակաբիոտիկների չարաշահումը կարող է շաքարախտի՞ հանգեցնել

18 օգոստոսի, 2014  15:58

Նյու-Յորքում գործող Լանգոնի բժշկական կենտրոնի գիտաշխատողների մեկի՝ Լաուրա Քոքսի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ վաղ մանկական տարիքում հակաբիոտիկների չարաշահումը կարող է աղիքներում անդառնալի փոփոխություններ հրահրել եւ շաքարախտի ու ճարպակալման առաջացման պատճառ դառնալ:

Բացի այդ էլ, անցյալ տարի իրականացված մեկ այլ հետազոտությամբ պարզվել էր, որ մանկան կյանքի առաջին տարվա ընթացքում հակաբիոտիկների չարաշահումը կարող է էկզեմայի առաջացման ռիսկի 40 տոկոսի չափով աճի եւ հետագա տարիներին՝ ասթմայի զարգացման հանգեցնել, հաղորդում է NewsMax Health-ը:

Լաբորատոր մկների նկատմամբ իրականացված փորձարկման արդյունքները Քոքսին եւ նրա գործընկերներին համոզմունք են ներշնչել, որ կյանքի վաղ տարիներին կիրառման պարագայում հակաբիոտիկները, մասնավորապես, նյութափոխանակության սխեման վերածրագրավորելու եւ ճարպակալման նկատմամբ խոցելի դարձնելու միտում ունեն:

«Երբ մկներին բարձր կալորիականությամբ սննդակարգ էինք նշանակում, նրանք գիրանում էին: Երբ հակաբիոտիկներ էինք նշանակում՝ էլի գիրանում էին: Սակայն երբ հարուստ սննդակարգը հակաբիոտիկների հետ էինք համատեղում՝ գիրացմանն այլեւս չափ ու սահման չկար», - պատմել է հետազոտության մասնակից, միկրոկենսաբանության պրոֆեսոր դոկտոր Մարտին Բլեյզերը: 

Ի հավելումն հավելյալ քաշի, լաբորատոր մկների մոտ նաեւ ինսուլինի պակաս եւ լյարդի դեգեներացիա ու դետոքսիկացիա ենթադրող գենետիկ փոփոխություններ են նկատվել: Այս ախտանշանները, որպես կանոն, նյութափոխանակության խանգարումներով, մասնավորապես՝ շաքարախտով տառապող մարդկանց մոտ են ի հայտ գալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է