• Latest news

Առավոտյան թմրությո՞ւն. հրաժարվեք սուրճից եւ առավել արդյունավետ միջոցի օգնությանը դիմեք

1 սեպտեմբերի, 2014  10:46

Առավոտյան եւ կեսօրին ի հայտ եկած թմրությունը հաղթահարելու համար շատերն են մեկ բաժակ սուրճի «հրաշագործ» օգնությանը դիմում, հիշեցնում է FoxNews-ը: Սակայն, պարզվում է, հիշյալ եղանակից առավել արդյունավետ եւ ոչ ծախսատար այլընտրանք գոյություն ունի: Կարելի է նույնիսկ ասել՝ անվճար:

Ուշադրությունը, մտքի ստեղծագործական ուժը վերականգնելու կամ պարզապես մտքերը հարթելու համար, գիտնականներն առաջարկում են վեր կենալ գրասեղանի մոտից եւ… զբոսանքի մեկնել: Այո, այո, զբոսանքի:

Diabetologia բժշկական ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, 15 րոպե տեւողությամբ զբոսանքը առավոտյան եւ կեսօրին ի հայտ եկած թմրությունը հաղթահարելու, արդյունքում՝ ողջ օրվա համար անհրաժեշտ էներգիայի առկայություն ապահովելու անգերազանցելի միջոց է հանդիսանում: Մինչ այդ էլ մաքուր օդը եւ կանաչ տեսարանը կարող են ձեր տրամարդությունը բարձրացնել:

Հետազոտությամբ պարզվել է, որ միջին վիճակագրական մարդն օրվա մեծ մասը՝ 50-70 տոկոս տեւողությամբ, նստած է անց կացնում: Սա, իհարկե, մարդուն հատուկ ամենալուրջ վնասակար սովորությունը չէ, բայց որոշ դեպքերում կարող է շաքարախտի, քաղցկեղի, ճարպակալման եւ սրտային հիվանդությունների առաջացման հանգեցնել:

Եթե նշվածն էլ բավական չէր՝ ընթերցողին սուրճից հրաժարվելու եւ մի փոքր ավելի շատ շարժվելու մոտիվացիա հաղորդելու համար, հավելենք, որ օրվա ընթացքում ձեռնարկված զբոսանքը նաեւ ստեղծագործական կարողությունները բարելավելու ներուժ ունի: Ճիշտ է՝ հաջորդ Էյնշտեյնը չեք դառնա, բայց առավելագույնը 60 տոկոսի չափով աճ կարող եք գրանցել:

Հիմա վերջին անգամ կհարցնենք՝ կփոխանակեի՞ք մեկ բաժակ սուրճը թեկուզ շենքի շուրջ մեկ պտույտի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել