• Latest news

Եվրոպայում ինսուլինի առաջին կենսաբանական համարժեքն է հայտնվել

11 սեպտեմբերի, 2014  19:06

Եվրոպական բժշկական հանձնախումբը հավանություն է տվել ինսուլին գլարգինի առաջին կենսաբանական համարժեքի՝ ԵՄ տարածքում վաճառքը կազմակերպելու առաջարկին: Շուկա մուտք գործելու թուլտվությունը, Reuters գործակալության հաղորդմամբ, Լանտուսի՝ Eli Lilly եւ Boehringer Ingelheim դեղագործական ընկերությունների համատեղ արտադրության համարժեքը կստանա:

Լանտուսը ներկայումս սնունդ ընդունելուց հետո եւ գիշերային ժամերին արյան մեջ շաքարի բաղադրության մակարդակի՝ նորմայի սահմաններում պահպանմանը միտված ամենահայտնի բազային ինսուլինն է համարվում: Ինսուլին գլարգինը 1990-ական թվականներին՝ Sanofi ընկերության ջանքերով է մշակվել. այդ ժամանակվանից ի վեր Լանտուսի վաճառքի տարեկան ծավալները շուրջ 8 մլրդ ԱՄՆ դոլար են կազմում:

Ինսուլին գլարգինի կենսաբանական համարժեքի արտադրողները Եվրոպական բժշկական հանձնախումբը կազմող փորձագետներին համոզել են, որ իրենց կողմից մշակված դեղամիջոցը ամինաթթուների կազմով բնօրինակ դեղորայքի համարժեքն է հանդիսանում:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիս ամսին հանձնախմբին կից գործող բժշկական նշանակության դեղամիջոցների կոմիտեն, կենսաբանական համարժեքի նախակլինիկական եւ կլինիկական փորձարկումների արդյունքների ուսումնասիրությունից հետո, դեղամիջոցը ԵՄ շուկայում գրանցելու առաջարկի վերաբերյալ դրական եզրակացությամբ էր հանդես եկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել