• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչ է տեղի ունենում տղամարդկանց հետ կանանց արցունքների պատճառով

23 դեկտեմբերի, 2023  10:10

Տղամարդը անասելի վատ է զգում, երբ կինն սկսում է լալ, այն աստիճան, որ պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի կինը դադարի լալ. սա կինոֆիլմերում ընդունված հին ու բարի հնարք է։

Բայց, ըստ երեւույթին, այդ կլիշեւոմ ճշմարտություն կա գիտական տեսանկյունից, պարզել են գիտնականները։

Հետազոտողների խոսքով՝ այդ արցունքների հոտը նվազեցնում է ուղեղի այն հատվածների ակտիվությունը, որոնք կապված են ագրեսիայի հետ, ինչն իր հերթին հանգեցնում է ագրեսիվ պահվածքի նվազման։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ լաբորատոր առնետների որձերի ագրեսիան կարող է արգելակվել կանանց արցունքների հոտից։

Ստուգելու համար, թե արդյոք այդպես է նաեւ մարդկանց մոտ, գիտնականները փորձ են կատարել, որտեղ երկու տղամարդ խաղ են խաղացել, որը կոչված էր ագրեսիվ վարքագիծ հրահրել։

Հետազոտողների խոսքով՝ խաղացողներից մեկին հասկացրել են, որ մյուսը խարդախություն է անում, եւ վրեժ լուծելու հնարավորություն են տվել՝ ստիպելով նրան փող կորցնել։

Այդ սցենարներում տղամարդիկ պատահական կարգով կամ հոտոտել են կանանց արցունքները, կամ պլացեբո՝ ֆիզիլոգիական լուծույթ։ Տղամարդիկ չեն իմացել, թե ինչ են իրենք հոտոտում, քանի որ թե՛ արցունքները, թե՛ ֆիզլուծույթը հոտ չունեն։

Հետազոտողները կրկնել են փորձը ուղեղի МРТ-սքաներով եւ հայտնաբերել, որ ուղեղի երկու հատվածներ, որոնք կապված են ագրեսիայի հետ, ակտիվացել են, երբ տղամարդկանց սադրել են խաղի ժամանակ։

Բայց այդ նույն հատվածները՝ ճակատամերձ կեղեւը եւ առաջնային ինսուլան, այնքան էլ ակտիվ չեն եղել, երբ տղամարդիկ հոտոտել են կանանց արցունքները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել