• Latest news

Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ նոր դեղամիջոց՝ «Միր-19»

27 մարտի, 2024  12:24

Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը մշտական գրանցման վկայական է ստացել քովիդի դեմ «Միր-19» դեղամիջոցի համար։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը։

Գործակալության հաղորդագրությունում նշվել է, որ «Միր-19»-ի նախակլինիկական եւ կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ այն արդյուավետ եւ անվտանգ է։ 2023թ. վերջին փորձագետներն ավարտել են դեղի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը։ Արդյունքում՝ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը մշտական գրանցման վկայական է տվել դեղամիջոցին՝ բժշկական կիրառության համար, տեղեկացրել են մամուլի ծառայությունում։

Մինչ այդ ՌԴ առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեայի անվան Համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնում նշել էին, որ կենտրոնի մասնագետները Մոսկվայի առողջապահության վարչության հետ համատեղ գնահատել էին ելման հակագենային բաղադրությամբ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը համավարակի ողջ ընթացքում։ Պարզվել է, որ դեղամիջոցը նախկինի պես պաշտպանում է պատվաստվածներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել