• Latest news

Մուգ շոկոլադը խթանում է օգտակար աղիքային մանրէների աճը. Food Bioscience

28 մարտի, 2024  18:29

Ավստրալիայի Մելբուռնի համալսարանի հետազոտողները նշել են, որ մուգ շոկոլադը պարունակում է օգտակար աղիքային մանրէներ՝ դրանով իսկ խթանելով եւ նպաստելով մարսողության պրոցեսին։ Պրոբիոտիկներով (կենդանի մանրէներ) հարուստ լինելը թույլ է տալիս ուժեղացնել այդ շոկոլադի դրական էֆեկտը։ Արդյունքները հրապարակվել են Food Bioscience ամսագրում։

Գիտնականները նշել են, որ մուգ շոկոլադը առողջության համար օգտակար հատկություններ ունի։ Մասնավորապես, այն կարող է վերակառուցել մանրէների տարատեսակությունն ու առատությունը աղիների աշխատանքը կարգավորելու համար։ Բանն այն է, որ մուգ շոկոլադի հիմնական բաղադրիչը՝ կակաոն, գործում է որպես պրեբիոտիկ։ Պրեբիոտիկները սննդի բաղադրիչներ են, որոնք չեն մարսվում եւ չեն յուրացվում աղեստամոքսային տրակտի վերին հատվածներում։ Դրանք վերամշակվում են եւ դառնում օգտակար միկրոֆլորա հաստ աղիում։

Այդ դրական էֆեկտն ուժեղացնել կարելի է շոկոլադի մեջ պրոբիոտիկներ ավելացնելով՝ կենդանի միկրոօրգանիզմներ, որոնք օգտակար են տիրոջ համար համարժեք քանակությունների դեպքում։ Հետազոտության ընթացքում գիտնականները պրոբիոտիկներով հարստացրել են մուգ շոկոլադը (պարունակում է 70 տոկոս կակաո) եւ կաթնային շոկոլադը (45 տոկոս կակաո)։ Պարզվել է, որ դրա կիրառումը նպաստում է մարսողության օգտակար կողմնակի մթերքների ստեղծմանը, որոնք հայտնի են որպես պրոբիոտիկներ։

Պրոբիոտիկներով հարստացած շոկոլադը նաեւ նպաստում է օգտակար ճարպաթթուների սինթեզին, որոնք կարգավորում են ախորժակը եւ էներգետիկ հոմեոստազը։

Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ սովորական, գործարանային շոկոլադը եւս կարող է օգտակար լինել օրգանիզմի համար։ Նրանք խորհուրդ են տվել ընտրել մուգ շոկոլադը՝ կակաոյի 70 տոկոս պարունակությամբ եւ այն ուտեն չափավոր քանակությամբ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել