• Latest news

Արևի ազդեցությունը ոչնչացնում է մաշկի միկրոբիոմը. Frontiers

9 ապրիլի, 2024  21:36

Մանչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ պայծառ արևի տակ մնալը նվազեցնում է բակտերիաների բազմազանությունը մաշկի մակերեսին, ինչը կարող է մեծացնել դերմատիտի, էկզեմայի և պսորիազի զարգացման ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Aging ամսագրում:

Հետազոտությանը մասնակցելու համար ընտրվել են կամավորներ, ովքեր պատրաստվում էին հանգստի մեկնել տաք երկրներ։ Մինչ արձակուրդի մեկնարկը գիտնականները վերլուծել են յուրաքանչյուր մասնակցի մաշկի վիճակը և գնահատել ակտինոբակտերիաների, պրոտեոբակտերիաների և ֆիրմիկուտների քանակն ու բաղադրությունը դրա մակերեսին։ Տուն վերադառնալուց հետո՝ 1-ին, 28-րդ և 84-րդ օրերին, մասնակիցների մաշկի միկրոբիոմի կազմը վերավերլուծվել է:

Հետազոտողները պարզել են, որ այն մասնակիցները, ովքեր ամենաերկար ժամանակ են անցկացրել արևի տակ (չխուսափելով արևայրուքից), արձակուրդից հետո առաջին օրը մաշկի վրա պրոտեոբակտերիաների ավելի ցածր մակարդակ են ունեցել: Պրոտեոբակտերիաներն, ընդհանուր առմամբ, բակտերիաների ամենաբազմաքանակ խումբն են: Այն ներառում է 1534 տեսակ, որը կազմում է բակտերիաների բոլոր հայտնի տեսակների մոտավորապես մեկ երրորդը:

Հետազոտողները նշել են, որ մաշկի վրա առկա պրոտեոբակտերիաների քանակի և բազմազանության նվազումը մաշկի միկրոբիոմի խանգարման նշան է: Նման անցանկալի փոփոխությունները կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դերմատիտը, էկզեման և պսորիազը:

Գիտնականները նաև պարզել են, որ մաշկի միկրոբիոմը վերականգնվել է ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացված ազդեցության դադարեցումից 28 օր անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել