• Latest news

Տարեցները դանդաղ են շարժվում՝ մկանային էներգիայի սպառման ավելացման պատճառով. J. Neurosci

24 ապրիլի, 2024  23:18

Տարեց մարդիկ ավելի դանդաղ են շարժվում, քանի որ շարժվելու համար նրանց մկաններն ավելի շատ կալորիա են ծախսում: Դա ցույց է տվել հետազոտությունը, որը հրապարակվել է The Journal of Neuroscience (J. Neurosci) ամսագրում:  

Փորձի շրջանակում գիտնականներն ավելի քան 80 մասնակցի խնդրել են կուրսորը տեղադրել էկրանի որոշակի հատվածում՝ օգտագործելով հատուկ ջոյսթիկ: Դա նրանցից ավելի ակտիվ շարժում էր պահանջում, քան սովորական խաղային ջոյսթիկը: Դեմքի վրա հատուկ խողովակները հավաքում էին մասնակիցներից արտաշնչված գազը՝ գնահատելով նրանց էներգիայի սպառումը:

Ե՛վ երիտասարդները (18-35 տարեկան), և՛ թե տարեցները (66-87 տարեկան) էկրանին (4-5%-ով) արագ էին հասնում նպատակին՝ լսելով իրենց հաղթանական ազդարարող ձայն, որը ցույց էր տալիս, որ իրենք հաղթել են: Սա մասամբ հերքում է այն վարկածը, որ տարեց մարդկանց դանդաղությունը պայմանավորված է ուղեղի պարգևատրման համակարգի դիսֆունկցիայով: Այն հիմնված էր այն փաստի վրա, որ տարիքի հետ դոֆամինի արտադրությունը նվազում է։ Փորձը ցույց է տվել, որ պարգևները պակաս կարևոր չեն տարեց մարդկանց համար։

Թեև մասնակիցների երկու խմբերն էլ ավելի արագ էին հասնում էկրանի թիրախին, երբ պարգևատրում էին ակնկալում, երիտասարդ խմբերը դա անում էին՝ ավելի արագ շարժվելու հաշվին, մինչդեռ տարեց խմբերը դա անում էին արագ արձագանքման հաշվին. միջինում նրանք մոտ 17 միլիվայրկյան շուտ սկսել են շարժվել: Բացի դրանից, տարեցների մկաններն ավելի շատ կալորիա են ծախսում շարժման վրա, քան երիտասարդների մկանները: Սա բացատրում է՝ինչու տարեց մարդիկ ավելի շատ էներգիա են ծախսում բազմոցից իջնելու, սառնարանից ըմպելիք վերցնելու կամ վազքի դուրս գալու համար:

«Ուղեղն ընդունակ է մարմնի օգտագործած էներգիայի քանակով բացահայտելու շատ աննշան փոփոխություններ և համապատասխան կերպով կարգավորել մեր շարժումները», - պարզաբանել է հետազոտության համահեղինակ Ռոբերտ Քորթերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է