Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները հրապարակել են քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ իրենց խորհուրդները: Ընդամենը 12 ոչ շատ բարդ քայլ է ստացվել.
1. Մի ծխեք:
2. Ոչ ոքի թույլ մի տվեք ծխել ձեր տանը: Այնպես արեք, որ աշխատավայրում նույնպես ոչ ոք չծխի:
3. Առողջ քաշ պահպանեք:
4. Օրվա ընթացքում ակտիվ եղեք: Աշխատեք շատ շարժվել եւ քիչ նստել:
5. Մի մոռացեք առողջ սնվելու մասին.
• Ձեր սննդակարգում անպայման հատիկավորներ, լոբազգիներ, բանջարեղեն եւ մրգեր ներառեք;
• Աշխատեք հրաժարվել բարձր կալորիականությամբ, մեծ քանակությամբ շաքար եւ ճարպեր պարունակող սննդից: Հրաժարվեք նաեւ քաղցր ըմպելիքներից;
• Սահմանափակեք աղի, մշակված մսեղենի (երշիկ եւ այլն) եւ կարմիր մսի օգտագործումը:
6. Եթե որեւէ տեսակի ալկոհոլ եք օգտագործում, փորձեք դրանից նույնպես հրաժարվել:
7. Զգույշ եղեք արեւահարության հարցում. արեւի տակ գտնվելիս միշտ համապատասխան քսուքներ օգտագործեք: Երեխաներին թույլ մի տվեք շատ ժամանակ անցկացնել արեւի տակ, հատկապես՝ առանց գլխարկի եւ հուսալի քսուքի, որը մաշկը կպաշտպանի արեւի ճառագայթներից:
8. Աշխատավայրում հետեւեք անվտանգության եւ առողջության բոլոր կանոններին, խուսափեք վնասակար սովորույթներից:
9. Պարզեք, արդյո՞ք ձեր տանը ռադիացոն բարձր ճառագայթման ներքո չեք գտնվում: Եթե Ձեր տանը ռադիացիայի մակարդակը բարձր է, ապա անպայման իջեցրեք այն:
10. Երեխաներին անպայման կրծքով կերակրեք, քանի որ դա նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը: Նաեւ հիշեք, որ հորմոնալ թերապիան մեծացնում է քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգը, այնպես որ՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության նման թերապիայի մի դիմեք:
11. Հետեւեք, որպեսզի Ձեր երեխաներն անպայման հետեւյալ պատվաստումները ստանան.
• Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում (նորածինների համար);
• Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում (աղջիկների համար):
12. Պարբերաբար հետեւյալ սքրինինգն արեք.
• Աղիքային քաղցկեղ (տղամարդիկ եւ կանայք);
• Կրծքագեղձի քաղցկեղ (կանայք);
• Արգանդի վզիկի քաղցկեղ (կանայք):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր