• Latest news

Այս կինը Ձեզանից 100 անգամ ավելի շատ գույն է տեսնում

23 հոկտեմբերի, 2014  10:39

Սան Դիեգոյից նկարչուհի Կոնչետա Անտիկոն մեկն է այն փոքրաթիվ մարդկանցից, որոնց աչքերը կարող են անհավանական քանակությամբ գույներ տարբերել: Կոնչետան «տառապում է» տետրախրոմատիզմով. հազվագյուտ գենետիկ անոմալիա, որն ազդում է աչքի ցանցաթաղանթի զարգացման վրա:

Մարդկանց մեծ մասը կարող է շուրջ մեկ միլիոն տարբեր գույներ եւ երանգներ տեսնել, իսկ տետրախրոմատիզմ ունեցող մարդիկ 100 մլն գույն են տեսնում: Այդ պատճառով էլ մեզ համար միատոն խճաքարե ճանապարհը նման մարդկանց աչքերում փայլփլում ծիածանի բոլոր գույներով:

Տետրախրոմատիզմը բավական հազվագյուտ երեւույթ է. այն հանդիպում է մարդկանց ընդամենը 1%-ի մոտ եւ, թվում է, միայն կանանց մոտ: Բանն այն է, որ կանայք երկու X քրոմոսոմ ունեն: Վերջին տեսությունների համաձայն՝ տետրախրոմատիզմն այդ քրոմոսոմների մուտացիայի արդյունքում է ի հայտ գալիս:

«Ստվերի մեջ ես նարնջագույն, կարմիր կամ մանուշակագույն եմ տեսնում: Դուք կարող եք միայն մուգ կանաչ տեսնել, իսկ ես տեսնում եմ մանուշակագույն, փիրուզագույն, կապույտ… գույների մի ամբողջ խճանկար»,- պատմում է Կոնչետան:

Բարեբախտաբար՝ նա նկարում է եւ իր կտավներում փորձում արտահայտել գույների ամբողջ բազմազանությունը, որ իր աչքերը տեսնում են ամեն օր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել