• Latest news

Այն, ինչ բոլոր՝ առողջ կենսակերպ վարող մարդիկ պետք է իմանան. իտալական պաստայի տեսակները

25 հոկտեմբերի, 2014  23:49

Իտալական պաստան չափազանց օգտակար եւ համեղ սննդատեսակ է համարվում: NEWS.am Medicine-ի խմբագրությունն առաջարկում է դրա հիմնական տեսակներին ու յուրաքանչյուր տեսակի առանձնահատկություններին ծանոթանալ:

Պարզվում է՝ պաստայի 300-ից ավել՝ երկար, կարճ, ձեւավոր, փոքր տեսակներ գոյություն ունեն, որոնցից յուրաքանչյուրն ինքնատիպ եղանակով է եփվում:

Երկար պաստա

Երկար պաստայի բազմաթիվ տեսակներ կարելի է թվարկել: Ստորեւ դրանցից ամենատարածվածներն ենք ներկայացնում.

Բուկատինի – երկար, ցորենի կարծր տեսակներից պատրաստված խողովակներ, որոնք պաստայի ամենաօգտակար տեսակներից մեկն են հանդիսանում՝ շնորհիվ որակյալ՝ մի շարք վիտամիններ, սպիտակուցներ եւ սնձան պարունակող ալյուրի: Եփման միջին տեւողությունը՝ 9 րոպե: Կարելի է յուղային եւ պանրային սոուսների, ինչպես նաեւ բանջարեղենի, անչոուսների եւ սարդինաձկան հետ մատուցել:

Վերմիչելի – չափազանց բարակ պաստա, որն իտալերենից թարգմանաբար «ճիճուներ» է նշանակում: Եփման միջին տեւողությունը՝ 12 րոպե: Կարելի է թեթեւ՝ պանրային եւ բանջարեղենային սոուսների հետ մատուցել:

Տալյատելե – լայն, տափակ արիշտա: Եփման միջին տեւողությունը՝ 6-9 րոպե:

Պապարդելե – լայն, տափակ, ձվի բաղադրությամբ պաստա: Եփման միջին տեւողությունը՝ 15 րոպե:

Զիտտի – բարակ, ոչ այնքան երկար պաստա՝ խողովակների տեսքով: Եփման միջին տեւողությունը՝ 5-10 րոպե:

Մաֆալդե – տափակ, լայն, երկու կողմերից ձեւավորում ստացած եզրերով ժապավեններ: Եփման միջին տեւողությունը՝ 11 րոպե:

Սպագետի – դժվար թե որեւէ մեկը չիմանա, թե ինչ բան է սպագետին՝ ալյուրից եւ ջրից պատրաստված այդ հանրահայտ, երկար ու բարակ պաստան: Սակայն իտալացիներն այն պատրաստելիս ցորենի ալյուրին նաեւ սպիտակաձավար են ավելացնում: Եփման միջին տեւողությունը՝ 10 րոպե:

Կարճ պաստա

Մաչերոնի – փոքր-ինչ կորացված խողովակներ: Եփման միջին տեւողությունը՝ համաձայն փաթեթին նշվածի:

Պեննե – հաստ՝ անկյունագծով կտրտված եզրերով փետուր-խողովակներ: Եփման միջին տեւողությունը՝ 12-15 րոպե: Կարելի է մսային սոուսների եւ տաք սալաթների հետ մատուցել: 

Ռիգատոնի – կարճ եւ հաստ խողովակներ: Եփման միջին տեւողությունը՝ համաձայն փաթեթին նշվածի: Կարելի է մսային կամ բանջարեղենային սոուսների հետ մատուցել:

Խխունջիկներ – կորացված խողովակներ: Եփման միջին տեւողությունը՝ 6-8 րոպե: Կարելի է պանրային սոուսի եւ սերուցքային կարագի հետ մատուցել, ինչպես նաեւ, թխվածքաճաշերի, սուպերի եւ սալաթների պատրաստման նպատակով օգտագործել:

Ֆուզիլի – սեփական առանցքի շուրջ պտտեցրած պարույրիկներ: Եփման միջին տեւողությունը՝ համաձայն փաթեթին նշվածի: Կարելի է մսային, պանրային եւ տոմատի սոուսի հետ մատուցել, կամ էլ պարզապես սալաթին ավելացնել:

Չելենտանի – կորացված խողովակներ: Եփման միջին տեւողությունը՝ 10-11 րոպե: Կարելի է ցանկացած տեսակի սոուսի հետ մատուցել, ինչպես նաեւ թխվածքաճաշերի եւ սալաթների պատրաստման նպատակով օգտագործել:

Փոքր պաստա

Պաստայի փոքր տեսակները սովորաբար սուպերի պատրաստման նպատակով են կիրառվում:

Դիտալինի – չափազանց կարճ, սնամեջ խողովակներ:  Եփման միջին տեւողությունը՝ 10 րոպե: Հարմար են սուպերի համար:

Կամպանելե – պաստա՝ ծաղիկների տեսքով: Եփման միջին տեւողությունը՝ 10 րոպե: Կարելի է խիտ սերուցքային, պանրային եւ բանջարեղենային սոուսների հետ մատուցել: Սուպերի պատրաստման նպատակով հազվադեպ է օգտագործվում:

Օրզո – պաստայի ամենատարածված տեսակներից մեկը՝ բրնձի տեսքով: Եփման միջին տեւողությունը՝ 9-11 րոպե: Առավել հաճախ սուպերի եւ սալաթների պատրաստման նպատակով է կիրառվում, բայց կարելի է նաեւ տոմատի թեթեւ սոուսի հետ մատուցել: 

Ստելինե – պաստա՝ մեջտեղում անցքեր ունեցող փոքրիկ աստղիկների տեսքով: Հիմնականում սուպերին է ավելացվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել