• Latest news

Էբոլա վիրուսը 16-23 մլն տարեկա՞ն է

27 հոկտեմբերի, 2014  15:56

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ֆիլովիրուսները (որոնց շարքին նաեւ Էբոլա տենդը եւ դրա ոչ պակաս վտանգավոր ազգակից Մարբուրգի վիրուսն են դասվում) առնվազն 16-23 մլն տարի առաջ՝ միոցենի ժամանակաշրջանում են առաջացել:

Մինչ այժմ համոզմունք կար, թե ֆիլովիրուսները շուրջ 10 հազար տարեկան կարող են լինել եւ գյուղատնտեսության հետ մեկտեղ են ի հայտ եկել: Սակայն, ինչպես ամերիկացի գիտնականներն են պնդում, դրանք շատ ավելի ծեր են եւ այն դարաշրջանից են սկիզբ առնում, երբ երկրագնդի վրա դեռ նոր-նոր մարդանման կապիկներ էին հայտնվել: Բացահայտման մասին գիտնականները PeerJ ամսագրում հրապարակված հոդվածի եւ ԱՄՆ Նյու-Յորք նահանգում գործող Բաֆալոյի համալսարանի կողմից թողարկված մամուլի հաղորդագրության շրջանակում են խոսել:

Վիրուսային ինֆեկցիայի ընթացքում կաթնասունների ԴՆԹ անցած «գտածո գեների» ուսումնասիրությամբ զբաղվող Դերեք Թեյլորը (Derek Taylor) եւ Ջերեմի Բրյունը (Jeremy Bruenn) գերմանամկան եւ դաշտամկան երկուական տեսակների մոտ՝ գենոմի նույն տեղանքում ֆիլովիրուսային գեն (VP35) են հայտնաբերել, ինչն այն եզրահանգման է բերում, թե տվյալ վիրուսը կրծողների օրգանիզմ է անցել այն ժամանակ, երբ դրանք դեռեւս առանձին տեսակ չէին դարձել (ինչը մոտավորապես 16-23 մլն տարի առաջ է տեղի ունեցել):

Հայտնի է, որ VP35-ը գենետիկ տեսանկյունից ավելի շատ Էբոլային է մոտ, քան՝ Մարբուրգին: Այսինքն՝ դեռեւս միոցենի ժամանակաշրջանում այդ վիրուսներն արդեն տարանջատված են եղել:

Վիրուսների վաղ անցյալի ուսումնասիրությունը կարող է ներկայիս համաճարակների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման հանգեցնել: Դերեք Թեյլորի համոզմամբ, օրինակ, Էբոլայի եւ Մարբուրգի միջեւ առկա կապերի վերաբերյալ տվյալների վերլուծությունը կարող է օգտակար գտնվել՝ երկու հիվանդությունների դեմ մեկ պատվաստանյութի մշակման տեսանկյունից:

Բացի այդ, ֆիլովիրուսների նախկին զոհերի մասին նոր գիտելիքները հուշում կծառայեն առ այն, թե ներկայումս գոյություն ունեցող կենդանատեսակներից որոնք կարող են Էբոլա վիրուսի անհայտ ազգականների թաքցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է