• Latest news

Առեղծվածային հիվանդության պատճառով կնոջ մոտ մազերի փոխարեն եղունգներ են աճում

15 նոյեմբերի, 2014  15:58

32-ամյա Շանինա Այզոմը (Shanyna Isom)՝ ԱՄՆ Թենեսի նահանգում գտնվող Մեմֆիս քաղաքից, առեղծվածային հիվանդությամբ է տառապում, ինչի արդյունքում նրա մարմնի վրա մազերի ֆոլիկուլներից եղունգներ են աճում: Եւ չնայած այն հանգամանքին, որ հիվանդությունը դեռեւս հինգ տարի առաջ է գլուխ բարձրացրել, բժիշկներին մինչ այժմ չի հաջողվում պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում կնոջ հետ եւ ինչպես կարելի է նրան օգնել, հաղորդում է Oddity Central-ը:

Ջոն Հոպկինսի՝ Բալթիմորում գործող բժշկական կենտրոնի (Johns Hopkins Medical Center)՝ Շանինայի խնամքով զբաղվող մասնագետները վստահեցնում են, որ վերջինս տվյալ հիվանդությամբ տառապող միակ մարդն է աշխարհում:

Ամեն ինչ 2009թ.-ին՝ ասթմայի սուր նոպայից էր սկսվել: Այդ ժամանակ Շանինային հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք էին տեղափոխել, որտեղ էլ ստերոիդների բարձր դեղաչափով ներարկում էր ստացել: Դեպքից կարճ ժամանակ անց կնոջ մոտ ստերոիդների նկատմամբ ալերգիկ ռեակցիա էր գլուխ բարձրացրել եւ ուժեղ մաշկային քոր առաջացել: Եվ չնայած բժիշկները հակահիստամինային դեղամիջոցներ էին նշանակել, հիվանդի առողջական վիճակի շարունակական վատթարացում էր գրանցվել: «Նրա մաշկն ամբողջույթամբ չորուկներով էր ծածկվել, որոնց վրայից փշեր էին դուրս գալիս: Անգամ թեթեւակի դիպչելիս ցավացնում էին: Իսկ հետո ոտքերը սկսեցին սեւանալ: Կարծես հրդեհի ժամանակ տանը մնացած եւ ուժեղ այրվածքներ ստացած լիներ: Բացի այդ էլ, դուստրս շատ արագ քաշ էր կորցնում՝ շաբաթական 4,5-6 կգ-ով նիհարում էր», - մտաբերում է Շանինայի մայրը՝ Քեթի Գերին (Kathy Gary). Տեղացի մասնագետները մի շարք հետազոտություններ, ներառյալ՝ ոսկրածուծի բիոպսիա էին իրականացրել, բոլորը՝ անարդյունք: Ի վերջո՝ 2011թ.-ին Շանինան Ջոն Հոպկինսի բժշկական կենտրոնի օգնությանն էր դիմել:

Բժիշկները մանրազննին հետազոտել էին անսովոր հիվանդին եւ պարզել, որ նրա մարմնի վրա ֆոլիկուլներից եղունգներ են աճում: Այնուհետեւ բուժման կուրս էր նշանակվել՝ այն ենթադրությամբ, որ ստեղծված վիճակը վիտամինների եւ թթվածնի պակասի արդյունք է: Բուժման նոր պլանն արդեն արդյունքներ է տվել՝ Շանինայի առողջական վիճակը մի փոքր բարելավվել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել