• Latest news

Վիագրան եւ կոֆեինը՝ վաղաժամ ծնված երեխաների փրկության միջո՞ց

18 նոյեմբերի, 2014  19:19

Հետազոտությամբ ապացուցվել է, որ չափահաս մարդկանց մոտ ի հայտ եկող որոշ խանգարումներ հաղթահարելու կարողությամբ աչքի ընկնող կոֆեինն ու վիագրան կարող են նաեւ վաղաժամ ծնված երեխաների կյանքը փրկել: Վերջիններիս համաշխարհային օրվա կապակցությամբ, ԱՄՆ գործող «Համազգային մանկական հիվանդանոցները» ներկայացնող փորձագետներն ամենափոքրիկ երեխաների խնամքը անհրաժեշտության դեպքում հիշյալ դեղամիջոցների օգնությամբ կազմակերպելու խորհրդով են հանդես եկել հաղորդում է FoxNews-ը:

Բանն այն է, որ վաղաժամ ծնված երեխաները կարող են մոռանալ՝ անընդհատ շնչելու անհրաժեշտության մասին, մինչդեռ կոֆեինը հիշողության բարելավմանը միտված խթան է հաղորդում ուղեղին, դիաֆրագմաներին ու թոքերին, ուստի եւ բոլոր՝ հիշյալ հաստատությունների հետծննդյան ինտենսիվ խնամքի բաժանմունքներից դուրս գրված եւ բնական շնչառության անցած երեխաներին է նշանակվում: 

«Կարճաժամկետ հեռանկարում որքան լավ նրանց թոքերն աշխատեն, այնքան առավել առողջ ուղեղ կունենան հետագայում եւ անբուժելի նյարդաբանական խնդիրներից կխուսափեն: Այնպես որ, այդպիսի երեխաներին օրական մեկ բաժակ սուրճին համարժեք կոֆեինի տրամադրումը կարող է հրաշալի արդյունքների հանգեցնել», - նշել է բուժհաստատությունները միավորող կազմակերպության հետծննդյան խնամքի բաժնի ղեկավար դոկտոր Էդվարդ Շեփարդը:

Հատկանշական է նաեւ, որ ամերիկյան «Համազգային մանկական հիվանդանոցներում», որտեղ տարեկան ավելի քան 4 400 վաղաժամ ծնված երեխաներ են բուժում ստանում, 1-2 տոկոս՝ թոքային հիպերտենզիայով ախտորոշման դեպքերում սիլդենաֆիլ կամ վիագրա կարող է նշանակվել: Խոսքն այն բարդության մասին է, որի առկայության պարագայում սիրտը դժվարությամբ է թոքերի միջով արյուն մղում: Բանն այն է, որ դեղամիջոցը թոքային անոթային դիմադրությունը նվազեցնելու եւ թոքերի ու սրտի ծանր աշխատանքի անհրաժեշտությունը չեզոքացնելու հատկությամբ է աչքի ընկնում: Սիլդենաֆիլի շնորհիվ «Համազգային մանկական հիվանդանոցների» բժիշկները հետծննդյան ինտենսիվ խնամքի բաժանմունքում թոքային հիպերտենզիայից մահացության ցուցանիշը գրեթե զրոյի են հասցրել:

«Վաղաժամ ծնված երեխաների խնամքը բոլորովին նման չէ առավել մեծ տարիքի երեխաների ու չափահասների համար նախատեսված միջոցներին: Այստեղ առավել վստահելի դեղամիջոցների կարիք է զգացվում, քանի որ փոքրիկների կյանքը եւ առողջ մանկություն ունենալու հեռանկարը դրանց որակից է կախված», - մեկնաբանել է դոկտոր Շեփարդը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել