• Latest news

Առողջարա՞ր, թե՞ վնասակար. ողջ ճշմարտությունը՝ սոյայի մասին

21 նոյեմբերի, 2014  13:46

Սոյան վաղուց արդեն սննդային արդյունաբերության եւ առողջապահության ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, B վիտամին, ցինկ, երկաթ, կիսաչհագեցած ճարպեր, բջջանյութեր, ֆիտոքիմիկատներ եւ հակաօքսիդանտներ է պարունակում: Բացի այդ, բույսի պտուղներից ստացված սպիտակուցը կենդականական ծագում ունեցող սպիտակուցներին փոխարինելու է գալիս՝ բուսակերների շրջանում: Մեկ բաժակի մեջ այն 23 գրամ սպիտակուց է պարունակում (օրական պահանջվող չափաբաժնի մոտավորապես 50 տոկոսը): Սոյան կարելի է մի շարք՝ լայն հեղինակություն վայելող սննդատեսակների ու կերակուրների, մասնավորապես՝ թոֆուի, էդամամի, տեմպեի եւ սոյայի կաթի մեջ գտնել, հիշեցնում է FoxNews-ը:

Սոյան նաեւ իզոֆլավոններ է պարունակում, որոնք օրգանիզմում էստրոգեն հորմոններին նմանությամբ աչքի ընկնող ֆիտոէստրոգենների վերածվելու հատկություն ունեն: Կանայք հաճախ նաեւ դաշտանադադարի հետ կապված ախտանշանները մեղմելու նպատակով իրականացվող հորմոնային փոխարինողական թերապիայի շրջանակում են սոյա օգտագործում: Եվ, ի վերջո, սոյան սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի առաջացումը կանխարգելելու ներուժ ունի:

Այդուհանդերձ, սպիտակուցի ազդեցությունների շուրջ դիտարկումները շարունակում են հակասական մնալ: Բանն այն է, որ մարդու օրգանիզմում առկա բջիջները, ներառյալ՝ քաղցկեղայինները, սպիտակուցային ռեցեպտորներ են իրենց վրա կրում՝ հատուկ այն մոլեկուլների համար, որոնց ամրանալու միտում ունեն: Ու հենց այդ ամրացումից էլ բջջի հետագա գործունեությունն է կախված՝ այն կամ խթան կստանա՝ զարգացման համար, կամ էլ կարգելափակվի: Սոյան, ըստ էության, երկու ազդեցությունն էլ կարող է թողնել: Քանի որ մարդու էստրոգենը եւ սոյայից ստացվող ֆիտոէստրոգենը չափազանց նման են իրար, բջիջներն էլ ի վիճակի չեն դրանք տարբերակել: Փորձագետներից շատերն այն համոզմունքն ունեն, որ ֆիտոէստրոգենները, մարդու էստրոգենին նմանության հաշվին, կարող են կրծքագեղձի քաղցկեղի աճ խթանել: Մյուսներն էլ պնդում են, որ, վերը նկարագրված փորինման շնորհիվ, քաղկեղի որոշ տեսակների կանխարգելման հնարավորություն է ընձեռնվում:

Սոյայի օգտակարության եւ վնասակարության վերաբերյալ հակասական դիտարկումների հիմքում դրա երկու՝ ֆերմենտավորված եւ չֆերմենտավորված տեսակներն են: Ֆերմենտավորված սոյան Արեւելյան Ասիային է հատուկ, որտեղ այն փոքր ծավալներով է սպառվում: Դրա մեջ K2 վիտամինի հսկայան պաշար կարելի է գտնել, որը, D վիտամինի հետ համադրման դեպքում, կարող է մի շարք սրտանոթային հիվանդությունների, թուլամտության, օստեոպորոզի եւ քացկեղի որոշ տեսակների կանխարգելման հանգեցնել:

Ամերիկացիների սննդակարգի բաղադրիչը կազմող՝ չֆերմենտավորված եւ վերամշակում անցած սոյան բոլորովին այլ հատկանիշներ ունի: Նախ, հարկ է նշել, որ Միացյալ Նահանգներում աճեցվող սոյայի 90 տոկոսը գենետիկ փոփոխությունների է ենթարկվում: Բացի այդ էլ, չֆերմենտավորված սոյան օրգանիզմին սնուցիչներ կլանելու հնարավորությունից զրկող հակասնուցիչների բարձր բաղադրությամբ է աչքի ընկնում:

Այնպես որ, ոոյայի օգտակարությունը վայելելու համար, հարկավոր է այնպիսի սննդատեսակներ օգտագործել, որոնք փոքր ծավալներով դրա ֆերմենտավորված տեսակն են պարունակում: Խոսքը, մասնավորապես, միսոյի, տեմպեի, նատտոյի եւ սոյայի հիմքով պատրաստվող այլ կերակուրների մասին է: Բացի այդ, ֆերմենտավորված սոյան շարունակում է ամենալավ այլընտրանքը մնալ՝ կենդանական ծագմամբ սպիտակուցների համար, քանի որ երկուսն էլ հագեցած ճարպերի բարձր բաղադրություն ունեն:

Խորհուրդներ՝ սոյա օգտագործողների համար.

• Խուսափեք վերամշակում անցած սոյա պարունակող սննդատեսակներից՝ սոյայով պաղպաղակից, պայածոյացված թյունոսից, սոյայի բաղադրությամբ չիպսերից, բուրգերներից, ինչպես նաեւ սովորական ու մանկահասակ երեխաների համար նախատեսված արհեստական կաթից եւ թոֆուի որոշ տեսակներից: 

• Խուսափեք սոյայի՝ իզոֆլավոններից ստացված հավելումներից:

• Միայն ֆերմենտավորված սոյա պարունակով սննդատեսակներ՝ միսո, տեմպե, նատո եւ սոուսներ օգտագործեք:

• Օրական առավելագույնը 30 մգ սոյայով սահմանափակվեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է