• Latest news

Նռան 5 օգտակար հատկանիշների մասին

24 նոյեմբերի, 2014  20:32

Աշնան վերջին օրերին եւ ձմռան մեկնարկին հայաստանյան խանութներում նռան բազմաթիվ տեսակներ են հայտնվում՝ տարբեր չափերի, համի ու գույնի: Ընթացիկ նյութի շրջանակում NEWS.am Medicine-ը Ձեր ուշադրությանը նռան հինգ օգտակար հատկանիշները կներկայացնի.

Վիտամիններ եւ օգտակար նյութեր

Նուռը, ինչպես բազմաթիվ այլ մրգեր, վիտամինների ու միներալների հարուստ պաշարով է աչքի ընկնում: Այն հատկապես С, B6, В12 եւ Р վիտամինների բարձր բաղադրություն ունի: Օրգանիզմի համար օգտակար օրգանական եւ միներալային նյութերից նռան բաղադրության մեջ առավել մեծ ծավալներով յոդ, կալցիում, կրեմնիում եւ երկաթ կարելի է գտնել: Միրգը նաեւ ամինաթթուներով է հարուստ. հատկանշական է, որ վերջիններս մեծամասնորեն մսի բաղադրությանն են հատուկ եւ չեն կարող այլ մրգատեսակների բաղադրության մեջ գտնվել: 

Հորմոնային համակարգ 

Համարվում է, որ նուռը բարենպաստ ազդեցություն է թողնում հորմոնային համակարգի վրա, ուստի հորմոնային խանգարումներով տառապող մարդկանց (ինչպես եւ դաշտանադադարի փուլ անցած կանանց) խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ անպայման նաեւ այս մրգատեսակը ներառել: Նռան բաղադրությունը կազմող յուղերը կարող են ոչ միայն հորմոնային ակտիվություն խթանել, այլ նաեւ գրգռվածության ու գլխացավի հաղթահարման միջոց դառնալ: 

Սրտանոթային համակարգ

Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ նռան պարբերական կիրառմամբ կարելի է արյունատար անոթների մակերեսին աթերոսկլերոտիկ վահանիկները կուտակումը, արդյունքում էլ՝ ինսուլտի եւ ինֆարկտի առաջացումը կանխարգելել:

Գեղեցկություն

Նռան հատիկները գեղեցկությունը պահպանելու ներուժ ունեն. դրանց բաղադրությունը կազմող վիտամինների եւ միներալային նյութերի շնորհիվ նուռը բարենպաստ ազդեցություն է թողնում մարդու մաշկի վրա եւ այն առավել առողջ ու գեղեցիկ դարձնում: Նռան հյութը կարելի է նաեւ մաշկի սպիտակեցման եւ պիգմենտային հետքերի վերացման նպատակով օգտագործել:

Պզուկային ցանի դեպքում եւս նռան հյութը կարող է օգտակար գտնվել, քանի որ մանրէասպան եւ հակաբորբոքային հատկանիշներով է աչքի ընկնում:

Ցածր կալորիականություն

Նուռը չափազանց քիչ կալորիաներ է պարունակում, ուստի եւ իդեալական սննդամթերք է իրենց կառուցվածքով մտահոգված մարդկանց համար: Մրգի հատիկների 100 գրամի մեջ, կախված տեսակից, ընդամենը 50-80 կկալ կարելի է գտնել: Հյութի մեջ կալորիականության մակարդակը նույնիսկ ավելի ցածր է կազմում՝ 40-65 կկալ՝ 100 միլիլիտրի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է