• Latest news

Նյարդաբանները գիտակցության ընդլայնման նոր եղանակ են հայտնաբերել

27 նոյեմբերի, 2014  11:32

Սինեսթեզիան (համազգացողություն) ընկալմանն առնչվող երեւույթ է, որի առկայության պարագայում զգացողության մեկ օրգանի գրգռմանը ոչ միայն դրան հատուկ, այլեւ զգացողության մեկ այլ օրգանին համապատասխանող զգացումների  առաջացում է հետեւում: Այլ կերպ ասած, զգացողության տարբեր օրգաններից ծնվող ազդակները միահյուսվում են: 

Meddaily-ի հաղորդմամբ, այս ֆենոմենը յուրաքանչյուր 23-րդ մարդու մոտ կարելի է գտնել: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի մեկնարկին սինեսթեզիայի բազմաթիվ գիտական հետազոտություններ են իրականացվել, սակայն երեւույթի առաջացման մեխանիզմները մինչ այժմ շարունակում են անհասկանալի մնալ: Համազգացողությամբ տառապող մարդիկ կարող են տառերի գույնը տեսնել, բառերի համը զգալ կամ էլ ձայների հատկանիշները գունային գամմային վերագրել:

Ամենայն հավանականությամբ, սինեսթեզիայի համար մարդու գեներն են պատասխանատու, թեւ այն կարող է նաեւ շրջակա միջավայրի սպեցիֆիկ գործոնների, օրինակ՝ գունավոր տառեր կրող մանկական խաղալիքների ազդեցությամբ ի հայտ գալ: Ընդ որում, վերը նշված պատճառները մեկը մյուսին չեն բացառում: Սուսեքսի համալսարանականները 9-շաբաթյա կրթական ծրագիր են մշակել՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում կարող են խնդրո առարկա ֆենոմենի հիմնական նախանշաններն ի հայտ գալ: Հետազոտությանը 14 կամավորներ են մասնակցել:

Հետազոտության ավարտին մասնակիցների մոտ գույների եւ տառերի միջեւ կայուն ասոցիացիաներ են ձեւավորվել: Նրանք նույնիսկ տարատեսակ հատկանիշներ են տվել տառերին. դրանցից մեկն, օրինակ, հանգիստ է թվացել, մյուսը՝ ձանձրալի:

Բացի այդ, կամավորների մոտ ինտելեկտի՝ միջինը 12 կետով աճ է արձանագրվել՝ ի համեմատություն համեմատական խմբում ներառված մասնակիցների, որոնք կրթական ծրագրի ազդեցությանը չեն ենթարկվել: Ճիշտ է՝ երեք ամիս անց մասնակիցները կորցրել են տառերի մասին մտածելիս գույներ տեսնելու կարողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել