• Latest news

Մեծ Բրիատանիայում աճում է սեռավարակներով երեխաների եւ անչափահասների թիվը

6 հունվարի, 2014  18:01

2013 թվականի ընթացքում միայն Մեծ Բրիտանիայում մոտ 5000 երեխայի մոտ ախտորոշվել է սեռական ճանապարհով փոխանցվող վարակ, ընդ որում նրանցից ոմանք 11 տարեկան էին:

Տարբեր բարեգործական կազմակերպությունների աշխատակիցները պնդում են, որ այս խնդրի այսպիսի մեծ արագությամբ տարածման պատճառը պորնոգրաֆիկ կայքերի հասանելիությունն է: 5000 թիվը կարող է սառցաբեկորի գագաթը լինել, քանի որ շատ անչափահասներ տեղյակ չեն օրգանիզմում բնակվող վիրուսների մասին: 13 տարեկան 90 երեխայի մոտ անցյալ տարվա ընթացքում ախտորոշվել է սեռական ճանապարհով փոխանցվող վարակ: Ինչպես նաեւ  ողջ Մեծ Բրիտանիայում 2013 թվականին ՍՃՓՎ ախտորոշումով ( սեռական ճանապարհով  փոխանցվող վարակներ) գրանցվել է  16 տարեկան 5386 երեխա: Վարակները հիմնականում բացահայտվել են աղջիկների մոտ ՝87%: 2003 թվականին այս թիվը կազմում էր ընդամենը 2474, տեղեկացնում է Daily Mail-ը։

Այս ցուցակում հայտնվեցին նաեւ 11- ամյա երեխաներ: Բժիշկները վախենում են, որ 5000-ը շատ փոքր թիվ է, քանի որ երեխաները չեն ուզում կամ վախենում են գնալ հետազոտության մասնագետի մոտ: Որոշ երեխաներ նույնիսկ չեն էլ կասկածում որ նման խնդրի հետ են առնչվում, քանի որ օրինակ խլամիդիոզը, որը կարող է անպտղության հանգեցնել, հաճախ ոչ մի ախտանշան չի ունենում:

Մասնագետները պնդում են, որ շատ երեխաներ սեռական դաստիարակությունը ստանում են հենց ինտերնետում՝ ներբեռնելով եւ դիտելով պորնոգրաֆիկ տեսահոլովակներ: Միայն վերջին երեք տարիների ընթացքում գրանցվել է սեռավարակ ունեցող  մինչեւ 16 տարեկան 16707  երեխա:  Փորձագետների կարծիքով, բուժում անցած մինչեւ 13 տարեկան երեխաների մեծամասնությունը սեռական բռնության զոհ են եղել, եւ կամավոր կերպով չեն ունեցել սեռական հարաբերություն։ 2013 թվականի ընթացքում ՍՃՓՎ ախտորոշված 13 տարեկան 90 երեխաներից  44-ի մոտ բացահայտվել է խլամիդիա,  32 –ի մոտ՝ արտաքին սեռական օրգանների շրջանում  հայտնաբերվել են գորտնուկներ, ինչպես նաեւ գոնորեա եւ հերպես:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է