• Latest news

Վստահությա՞մբ եք արդյոք Հայաստանի առողջապահության համակարգին վերաբերում. NEWS.am Medicine-ի հարցումը

12 դեկտեմբերի, 2014  15:03

Մարդկանց մեծամասնությունը չի վստահում Հայաստանի առողջապահական համակարգին՝ այս մասին NEWS.am Medicine-ի հարցման արդյունքներն են վկայում:

«Վստահությա՞մբ եք արդյոք Հայաստանի առողջապահության համակարգին վերաբերում» հարցին մարդկանց 72% (396 հոգի) պատասխանել է՝ «ոչ», 18% (102 հոգի)՝ «այո», իսկ 10% (54 հոգի) խոստովանել է, որ համակարգի հետ չի առնչվել: Քվեարկությանն ընդհանուր 552 հոգի է մասնակցել:

Գուցե անվստահությունը պայմանավորված է նրանով, որ առողջապահական կրթության ոլորտում կոռուպցիան դեռ ծաղկում է, եւ այն, շատերի կարծքով, հնարավոր չէ արմատախիլ անել: Հիշեցնենք, որ, ինչպես NEWS.am Medicine-ի նախորդ հարցումներն էին ցույց տվել, քվեարկության մասնակցած մարդկանց մոտ 54 %-ը բազմաթիվ անգամ բժիշկներին կաշառք է առաջարկել եւ չի էլ կարող պատկերացնել, թե ինչպես է առանց դրա հնարավոր: Նույն հարցումը նաեւ ցույց էր տվել, որ մարդկանց 79%-ը միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է բժիշկի դիմում:

Բացառված չէ, որ ժողովրդի վերաբերմունքը համակարգի նկատմամբ կփոխվի, եթե վերջին ամիսների ընթացքում նախաձեռնած բարեփոխումները ու ծրագրերը հաջողվեն: Մասնավորապես, շատ խոստումնալից է թվում նոր ծրագիրը, որը 2015 թվականի հունվարի 1-ից է գործելու եւ որի շրջանակում սրտամկանի սուր կաթվածի ժամանակ սրտի ստենտավորման վիրահատությունները պետպատվերով են իրականացվելու:

Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում նույնպես կարող է շատ բան փոխել, եթե, իհարկե, ամեն ինչ ճիշտ կատարվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել