• Latest news

6 խորհուրդ՝ 90 տարեկանում երիտասարդ մաշկ ունենալու համար

14 դեկտեմբերի, 2014  17:30

Հնարավո՞ր է արդյոք նույնիսկ 90 տարեկանում երիտասարդ եւ առողջ մաշկ ունենալ: Եթե այո, ապա ի՞նչ է պետք անել: Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը մաշկաբան-սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ է զրուցել:

Ծխախոտից հրաժարվել 

Ծխախոտի վնասների մասին խոսելիս՝ մասնագետները սովորաբար նշում են դրա ազդեցությունը թոքերի եւ սիրտ-անոթային համակարգի վրա, եւ շատերը մոռանում են, որ ծխախոտը նաեւ մաշկին է վնասում: Ինչպես Հովհաննես Հովհաննիսյանն է նշել, երիտասարդ մաշկ ունենալ ցանկացողները պետք է հրաժարվեն ծխելուց:

Կոսմետիկ միջոցներից խուսափել

Փոշիներից եւ ճարպի մեջ լուծված փոշիներից՝ այսինքն, պուդրայից եւ «տոնալ» կրեմից մասնագետը խորուրդ է տալիս նույնպես խուսափել, քանի որ դրանք ցակնացած մաշկի համար առաջին թշնամին են: Իհարկե, ընդհանրապես դրանցից հրաժարվելը երեւի թե անհնար է, բայց պետք է դրանք գոնե առիթից առիթ օգտագործել:

Ջուր խմել

Մաշկը շատ շուտ է ջրի իր պաշարները կորցնում, չորանում եւ վնասվում է, այդ իսկ պատճառով մաշկաբանը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում շատ ջուր խմել:

Խնդրի դեպքում՝ մասնագետի դիմել

Եթե մաշկային ինչ-որ խնդիր կա, ցանկալի է մասնագետի դիմել, ոչ թե սպասել, որ այն ինքն իրեն վերանա: Ինքնաբուժմամբ զբաղվել ցանկալի չէ, քանի որ հետեւանքները կարող են ցավալի լինել:

Խոնավեցնող քսուքներ օգտագործել

Ինչպես Հովհաննես Հովհաննիսյանն է նշել, երկարատեւ հետազոտությունները ցույց են տվել, որ խոնավեցնող քսուքների օգտագործումը մաշկի վրա որեւէ բացասական ազդեցություն չի ունենում, իսկ դրա դրական ազդեցությունն ակնհայտ է:

Երիտասարդ զգալ

Եվ վերջապես, երիտասարդ մաշկ ունենալու համար կինը պետք է իրեն երիտասարդ զգա, պնդում է մաշկաբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է