• Latest news

Գիտնականները նիհարեցնող փոշի են մշակել

12 դեկտեմբերի, 2014  21:19

Գիտնականները հատուկ փոշի են ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է գերսնման արդյունքում ի հայտ եկող ճարպակալումից զերծ մնալ: Այն շատ արագ հագեցածության զգացում է հաղորդում: Հետազոտությունները ցույց են տվել, որ շնորհիվ նորահայտ փոշու չափից շատ սնվող մարդիկ սովորականից վեցերորդ մասով քիչ սնունդ են ընդունում: Բացի այդ էլ, նրանց արյան մեջ մեծ քանակությամբ քաղցի զգացումը ճնշող հորմոններ են հայտնաբերվել:

Հրաշք-փոշին պրոպիոնատից, ավելի ճիշտ՝ ինսուլին-պրոպիոնատի եթերից (IPE) է բաղկացած, որը ստամոքսաաղիքային համակարգում ուղեղի վրա ազդող եւ քաղցը նվազեցնող հորմոնների արտազատում խթանելու ներուժ ունի: Այն նորմալ պայմաններում ինքն իրեն եւս՝ բջջանյութի՝ մանրէների կողմից մշակման ընթացքում արտադրվելու հատկություն է դրսեւորում: 

Փոշին փորձարկում է անցել 20 կամավորների շրջանում, որոնք IPE կամ ինուլին՝ բջջանյութ են ստացել: Ընդ որում, զուգահեռաբար սննդառության որեւէ սահմանափակում չի նախաձեռնվել: Արդյունքում պարզվել է, որ IPE ընդունածները մյուսներից 14 տոկոսի չափով քիչ են սնվել: 

Հաջորդ փորձարկումը հետեւյալն էր. 60 կամավորներից բաղկացած մասնակիցներին երկու խմբի են բաժանել: 24 շաբաթ շարունակ ենթախմբերից մեկում ներառվածները IPE (փոշի) են ընդունել, մյուսները՝ ինուլին: Արդյունքում IPE օգտագործած 25 մասնակիցներից ընդամենը մեկն է ընթացիկ քաշը 3 տոկոսով գերազանցել: Երկրորդ ենթախմբում վերը նկարագրված դեպքը 24-ից 6-ից մոտ է նկատվել: Ավելին, ինուլին ընդունած կամավորներից 4-ը 5 տոկոսից բարձր հավելյալ քաշ են ձեռք բերել: Ընդ որում, 24 շաբաթ անց առաջին ենթախմբի անդամների մոտ նշանակալիորեն քիչ ծավալով որովայնային ու լյարդի ճարպ է հայտնաբերվել:

Լոնդոնի կայսերական քոլեջը եւ Գլազգոյի համալսարանը ներկայացնող գիտնականները համոզմունք ունեն, որ առաջարկվող փոշին կարող է նիհարելու հնարավորություն ընձեռել՝ հավելյալ քաշ ունեցող մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել