• Latest news

Մոր սխալ սնվելը կարող է դանդաղեցնել երեխայի աճը

17 դեկտեմբերի, 2014  16:10

Մոր սխալ սնվելը եւ  ավելորդ ճարպակալումը կարող է դանդաղեցնել երեխայի աճը:  Նման հետաքրքիր եզրահանգման եկ եկել գիտնականները Եգիպտոսում կատարած նոր հետազոտությունից հետո: Ինչպես հաղորդում է Science World Report-ը, ճարպակալումը զարգացած երկրներում խնդիր է համարվում, բայց սննդի մեջ խոլեստերինի քանակի մեծացումը եւ սննդակարգում մրգերի ու բանջարեղենի բացակայութունը հանգեցրել է գիրության համաճարակի տարածմանը նաեւ ամբողջ աշխարհում եւ նույնիսկ աղքատ երկրներում: Վերը նշված հետազոտությանը մասնակցած մայրերի 6,7%-ը ճարպակալման խնդիր է ունեցել եւ թերաճ երեխաներ է ունեցել:

Հետազոտողները հայտնաբերել են՝ երեխաներին քաղցրավենիքով կերակրող ընտանիքներում մոր գիրանալու եւ երեխայի թերաճի հավանականությունը բարձրացել է 51%-ով: Այն ընտանիքներում, որտեղ երեխաները շատ միրգ ու բանջարեղեն են կերել, նման խնդիրները 24%-ով հազվադեպ են հանդիպել:

Գիտնականները նկատել են, որ ճարպակալման խնդիր ունեցող մայրերի թիվն ավելի է շատացել, մինչդեռ թերաճով երեխաների թիվը կրճատվել է: Հետեւաբար թերաճ երեխաներ ունեցող գեր մայրերի թիվը շատացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել