• Latest news

Գեներն ու հոգեբանական տրավմաները մարդուն հանցագործ են դարձնում

17 դեկտեմբերի, 2014  17:21

Քչերն են հանցագործ ծնվում, սակայն մարդու գեներն ու հոգեբանական տրավմաները կարող են հանցագործ վարքի պատճառ դառնալ: Այս մասին հաղորդում են Մոնրեալի համալսարանի հետազոտողները:

Իրենց ուսումնասիրության ընթացքում նրանք 17-18 տարեկան 1337 ուսանողի հետ հարցում են կատարել: Անանուն հարցաթերթիկներում ուսանողները պատմել են ծնողների հետ իրենց հարաբերությունների, ընտանեկան խնդիրների առկայության կամ բացակայության, իրենց անցյալի եւ իրենց ապրած հոգեբանական տրավմաների մասին:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, գիտնականները վերցրել են նաեւ հետազոտության մասնակիցների թուքի նմուշներ նրանց ԴՆԹ-ի ուսումնասիրման համար:

Սկզբում հետազոտողներն ուսումնասիրել են մոնոամինօքսիդազա A (MAO-A) անունով ֆերմենտը, որը մանր մասերի բաժանվելու ժամանակ էներգիա է հաղորդում նեյրոմեդիատորներին, որոնցից մեկն էլ սերոտոնինն է: Արական սեռի մասնակիցների 25%-ի մոտ հետազոտողները հայտնաբերել են մոնոամինօքսիդազա A –ի նվազագույն  ակտիվ տարբերակը: Պարզվել է՝ մանկության օրոք ֆիզիկական բռնության ենթարկված մասնակիցներն ավելի հակված են հանցագործ վարքագծին, քան նրանք, ովքեր երբեւէ բռնության չեն ենթարկվել: Կանանց մոտ հակահասարակական վարքագծի հավանականությունը բարձրացրել են մոնոամինօքսիդազա A-ն եւ մանկական տրավման:

Մասնագետների ուսումնասիրած հաջորդ գենը BDNF-ն է, որը կապված է նեյրոնային ճկունության հետ: BDNF գենի ցածր մակարդակը հանդիպել է հետազոտության մասնակիցների 30%-ի մոտ: Ինչպես ցույց են տվել նախորդ ուսումնասիրությունները, գենի այս տեսակը բարձրացնում է ագրեսիվ վարքագծի հավանականությունը, եթե նրա կրողները ընկել են իրենց ագրեսիվ հասակակիցների ազդեցության տակ: 

Երրորդը սերոտոնին պարունակող 5-HTTLPR գենն է, որը հայտնաբերել են մասնակիցների մոտ 20%-ի մոտ:  Այս գենի նվազագույն ակտիվ տարբերակը կրող մասնակիցների շրջանում, ովքեր մանկության ժամանակ առնչվել են տրավմատիկ իրադարձությունների հետ, ավելի հակված են եղել ագրեսիվ եւ հակահասարակական վարքագծին, քան նրանք, ովքեր նման ապրումներ են ունեցել մանկության ժամանակ:

Արդյունքում գիտնականներն այն եզրակացության են եկել, որ բոլոր երեք գենետիկ տեսակները, փոխազդելով միմյանց եւ այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են ընտանեկան անհաշտություններն ու սեռական բռնությունները, մեծացրել են օրինազանցության եւ ագրեսիվ վարքագծի հավանականությունը:

Ընտանեկան անհաշտությունների կամ սեռական բռնությունների ենթարկված ուսանողների մոտ գենային այս երեք տարբերակների նվազագույն ակտիվությունը կապված է եղել հակահասարակական վարքագծի հետ: Ծնողների հետ ջերմ  հարաբերությունների մեջ գտնվող  մասնակիցները գործնականորեն հանցանքներ չեն գործել: 

Այսպիսով, տրավմատիկ ապրումները, ինչպիսիք են ամուսնալուծությունը եւ սեռական բռնությունը, կարող են ազդել հակահասարակական վարքագծի հանդեպ անձի նախատրամադրվածության համար պատասխանատու գեների արտահայտման վրա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել