Դեկտեմբերի 19-ին Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի կունենա Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիայի տարեկան համաժողովը՝ «Նյութափոխանակության սինդրոմը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր» թեմայով :
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը եւ հիվանդության կանխարգելմանն ու բուժմանը բազմակողմանի մոտեցման անհրաժեշտությունը, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան կազմակերպում է համաժողով` նվիրված նյութափոխանակության սինդրոմի կանխարգելմանն ու բուժմանը:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն եւ կներկայացվեն թեմաներ սննդաբանի, բժիշկ-ռադիոլոգի, նյարդաբանի, մանկաբույժի, սրտաբանի, էնդոկրինոլոգի, սեքսոպաթոլոգի , ուրոլոգի եւ գինեկոլոգի մասնակցությամբ:
Հրավիրված հյուրերի կազմում են Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Հայաստանի դեղարտադրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը եւ ի.գ.թ., դոցենտ, «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Ա. Սիրունյանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր