• Latest news

Էբոլա տենդի զոհերի թիվը հասել է 7373-ի

22 դեկտեմբերի, 2014  15:20

Դեռ չորեքշաբթի օրը էբոլա տենդի զոհերի թիվը 6900 մարդ էր կազմում, իսկ ՄԱԿ-ի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ այսօր զոհերի թիվը հասել է 7373-ի։

Մահացածների մեծ մասը բաժին է ընկնում Սիերա Լեոնեին, որտեղ վարակն ամենից արագն է տարածվում. այստեղ  վերջերս մահվան 392 նոր դեպք է արձանագրվել։ Արձանագրվել են նաեւ 6 դեպք Մալիում, 7-ը՝ Նիգերիայում, եւ մեկն էլ՝ ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ, Գվինեայում, Սիերա Լեոնեում եւ Լիբերիայում նշվում է վարակման 19 031 դեպքի մասին (ցուցանիշները հասել են 18 569-ի)։

Համաճարակը ձեւավորվել է Գվինեայում, որտեղ մարտին գրանցվել էր վարակման առաջին դեպքը։ Ներկայումս ԱՀԿ-ի տվյալներով այս երկրում արձանագրվել է մահվան 2453 եւ վարակման 1550 դեպք։

Համաշխարհային փորձագետները Էբոլայի արագ տարածման շուրջ իրենց մտահոգությունն են հայտնել. թվում է՝ համաճարակի տեմպերը մտադիր էլ չեն նահանջել։ Լիբերիային, Սիերա Լեոնեին եւ Փղոսկրի ափին սահմանակից տարածաշրջանները պետք է պատասխանատվություն կրեն եւ ամեն ինչով ապահովեն, միայն թե տենդը չանցնի սահմաններից այն կողմ։ Ի դեպ, Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում վարակի տարածման վախից ամանորյա տոնակատարություններն ու հրավառությունները  չեղյալ են համարվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել