• Latest news

Ուժեղ դեժավյուի պատճառով 23-ամյա տղամարդը չի կարողանում հեռուստացույց դիտել եւ գրքեր կարդալ

23 հունվարի, 2015  19:18

Մեծ Բրիտանիայից 23-ամյա տղամարդը երեք տարուց ավելի չի կարողանում հեռուստացույց դիտել, ռադիո լսել եւ գրքեր կամ ամսագրեր կարդալ. նրան ամբողջ ժամանակ հետապնդում է այն զգացողությունը, ասես նա արդեն այդ ամենը տեսել է, լսել եւ կարդացել, ընդ որում ոչ մեկ անգամ։

Հոգեբանների կարծիքով նա դեժավյուի ծանր եւ շատ հազվադեպ տեսակ ունի, որի նոպաները տղամարդու մոտ ավելի հաճախ են պատահում եւ առավել երկար տեւում, քան այլ մարդկանց մոտ։ Իհարկե, բժիշկները հաճախ են նման խնդիրների առնչվում, բայց սովորաբար դեժավյուի պատճառ են հանդիսանում նյարդաբանական խնդիրները, էպիլեպսիան կամ տկարամտությունը։ Այդ տղամարդու մոտ նման խնդիրներ չկան, նրա ուղեղի հետ ամեն ինչ կարգին է, իսկ նրա մոտ դեժավյուն առաջանում է անհանգստության զգացումից։  Ավելին, սա բժշկությանը հայտնի  նման դեժավյուի առաջին դեպքն է, եւ այն վերլուծել են Sheffield Hallam, Exeter, Leeds, King’s College London համալսարանների փորձագետները, ինչպես նաեւ կանադացի եւ ֆրանսիացի մասնագետները։ Դեպքը նաեւ Journal of Medical Case Reports –ում հրապարակված զեկույցում է նկարագրվել։

Sheffield Hallam-ից զեկույցի հեղինակ Քրիստինա Վելսը բացատրել է, որ մարդկանց մոտ սովորաբար որեւէ բանի «ծանոթ լինելու» զգացողություն է լինում, իսկ տվյալ հիվանդի մոտ ամեն ինչ դեռ ավելի բարդ է. նրան թվում է, թե հիմա տեղի ունեցող ամեն բան նրա հետ միանշանակորեն անցյալում է կատարվել։

«Դեժավյուի դեպքերի մեծամասնության ժամանակ էպիլեպտիկ նոպաների կամ տկարամտությունների յուրահատուկ կողմնակի ազդեցություն է լինում։ Բայց այս դեպքում ամեն ինչում մեղավոր է անհանգստության զգացումը, որի պատճառով ուղեղի նեյտրոններն իրենց ոչ ադեկվատ են պահում, եւ դեժավյուի զգացողություն է առաջանում, որի պատճառով հիվանդի անհանգստությունը միայն մեծանում է»,-բացատրել է բժիշկը։

Մեծ անհանգստության  եւ մշտական դեժավյուների պատճառով հիվանդն օրը մի քանի անգամ ցնցուղ է ընդունում եւ շատ հաճախ լվանում ձեռքերը. նրան ամբողջ ժամանակ թվում է, թե ինքը «կեղտոտվել» է։

Տվյալ պահին խնդիրն այն է, որ բժիշկները չգիտեն՝ ինչպես կարելի է բուժել այս երիտասարդին։ Չիմանալով նրա նոպաների իրական պատճառը եւ դրանց առաջացման իրական մեխանիզմը՝ նրանք դեռեւս ոչինչ չեն կարող անել։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է