• Latest news

Ամրակի մեծությամբ սարքավորումը թույլ է տալիս իջեցնել ճնշումը

24 հունվարի, 2015  13:30

Բրիտանիայում նոր շարժական սարքավորման հաջող կլինիկական փորձարկում է իրականացվել։ Սարքավորումը փոխպատվաստվում է մարդու օրգանիզմում եւ զգալիորեն նվազեցնում զարկերակային ճնշումը։

Lancet բժշկական ամսագրում նկարագրվում են գործավարական ամրակի չափ ունեցող եւ աճուկի հատվածով օրգանիզմի մեջ տեղադրվող սարքավորման՝ հիվանդների վրա փորձարկման արդյունքները։ Բոլոր հիվանդները զարկերակային ճնշման անմիջական նվազում են նկատել։ Սակայն հիվանդների գրեթե երրորդ մասի մոտ էլ սարքավորման տեղադրման հատվածում այտուց է առաջացել։

Բժիշկները կարծում են, որ այդ սարքավորումը կարող է զարկերակային ճնշման կայուն նվազեցման նոր մեթոդ դառնալ, հատկապես այն հիվանդների մոտ, որոնք, ինչպես BBC-ն է հաղորդում, բժշկական բուժման չեն ենթարկվում։

Coupler անվանումն ստացած սարքավորումը Կալիֆորնիայում գտնվող ROX Medical ընկերությունն է մշակել։ Այն ազդրի վերին հատվածում զարկերակի եւ երակի միջեւ խոռոչ է ստեղծում, որը նվազեցնում է արյան շրջանառության դեպքում դիմադրությունը եւ իջեցնում զարկերակային ճնշումը։

Հետազոտողները Լոնդոնի Queen Mary համալսարանում սարքավորումը 42 հիվանդի վրա են փորձարկել, ովքեր չեն արձագանքել առնվազն երեք տեսակի դեղամիջոցի։

Նրանք համեմատել են արդյունքները ստանդարտ բուժում ստացած 35 հիվանդից բաղկացած ստուգիչ խմբի արդյունքների հետ։ Գիտնականները հետազոտության սկզբից 6 ամիս անց հիվանդների մոտ զարկերակային ճնշման զգալի նվազում են նկատել, որոնց փոխպատվաստված է եղել սարքավորումը։

Սակայն այդ սարքավորման ընդունման կողմնակի հետեւանքներ էլ են նկատվել։ Հիվանդների մոտավորապես 29%-ի մոտ սարքավորման իմպլանտացիայի տեղում՝ ազդրի վերին հատվածում, այտուց է առաջացել։ Վերջինս երակի ստենտավորման կարճ գործընթացի կիրառում է պահանջել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել