Ժամանակակից կանայք չգիտեն ճիշտ սնվել: Այսպիսի եզրահանգման են եկել բրիտանացի եւ կանադացի գիտնականները համատեղ իրականացրած հետազոտությունից հետո:
Դուգլասի Հոգեբանական առողջության համալսարանի աշխատակիցները եւ Մոնրեալի համալսարանի նրանց գործընկերները հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ կինը հակված է ոչ պատշաճ սննդային վարքագիծ ցուցաբերելուն: Ընդ որում, այս խնդիրն ավելի հաճախ մեգապոլիսներում բնակվող 30 անց առողջ եւ կրթված կանանց մոտ է հանդիպում:
Հաճախ սննդային վարքագծի խանգարման պատճառն այդպիսի կանանց մոտ կանացի գեղեցիկ մարմնի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացնում է, նաեւ ճիշտ սնվելու մասին գիտելիքների պակասը: Սոցիալական կայքերը, նաեւ գեղեցկության որոշ պարտադրված իդեալները նույնպես նպաստում են այդպիսի խանգարումների առաջացմանը, որոնցից են անորեքսիան եւ բուլիմիան:
Հետազոտողների խոսքով, շատ կանայք ծարահեղության մեջ են ընկնում. կամ օրվա ցանկացած ժամի շատ են ուտում, կամ էլ քաղց են զգում՝ գրեթե ամբողջությամբ հրաժարվելով սննդից: Ընդ որում, ավելի հաճախ իրենց բարեկազմ կանայք են սննդից զրկում՝ այդ կերպ իրենց հասցնելով մինչեւ անորեքսիայի: Իսկ ավելորդ քաշ ունեցող կանայք հաճախ հաղթահարում են սթրեսը՝ հետեւողականորեն շատ ուտելով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր