• Latest news

5-ամյա աղջիկը մահացել է՝ գրիպով վարակվելով նույնիսկ պատվաստվելուց հետո

31 հունվարի, 2015  12:56

Լաս Վեգասից 5-ամյա Կիերա Դրիսկոլը մահացել է՝ գրիպով վարակվելով անգամ պատվաստվելուց հետո: Մահվանից մեկ օր առաջ աղջիկն իրեն վատ չի զգացել, նույնիսկ փողոց է դուրս եկել խաղալու: Հետո նրա վիճակը կտրուկ վատթարացել է, ջերմությունը բարձրացել է, հազն՝ ուժեղացել:

Հաջորդ առավոտյան ծնողները նրան կլինիկա են տարել, որտեղ աղջկան շնչառական ուղիները բացող դեղամիջոցներ են տվել: Աղջիկը տուն է վերադարձել, բայց նրա վիճակի չի բարելավվել: Շուտով նա ասել է, որ չի կարողանում շնչել, եւ գիտակցությունը կորցրել է:

Կիերայի մայրն անմիջապես սկսել է արհեստական շնչառություն տալ եւ 911 է զանգահարել: Այդ ընթացքում աղջկա պուլսը չի նշմարվել, բայց նորից վերականգնվել է օգնության եկած մասնագետների ջանքերի շնորհիվ: Սակայն նրա ուղեղի ակտիվությունն սկսել է նվազել, սրտի ռիթմն անկանոն է դարձել, իսկ հետո սիրտը կանգ է առել: Աղջիկը մահացել է հունվարի 20-ին:

Աղջկա հոր խոսքով, բժիշկները կարծում են, որ մահվան պատճառ է դարձել հաստ լորձը, որը կուտակվել է շնչափողում եւ թույլ չի տվել՝ երեխան շնչի, որի արդյունքում էլ սիրտը կանգ է առել: Նա նաեւ պատմել է, որ աղջիկը գրիպի դեպ պատվաստում է ստացել, եւ որ նա դեռ պատվաստումների կողմնակից է:

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հունվարի 17-ի տվյալներով 56 մանկան մահվան դեպք է գրանցվել՝ գրիպի հետ այս կամ այլ կերպ կապված: UH Rainbow Babies and Children’s Hospital Քլիվլենդյան կլինիկայի մանկաբույժ-վարակաբան Ֆրենկ Էսպերն ասել է, որ անհրաժեշտ է հիշել՝ գրիպն իսկապես կարող է սպանել: Ուստի նա մարդկանց, ում հիվանդության բարդանալու ռիսկը բարձր է (երեխաներ, հղի կանայք, ասթմա ունեցող մարդիկ եւ տարեցներ),  խորհուրդ է տալիս գրիպի առաջին իսկ նշանների դեպքում անպայման բժշկի դիմել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել