• Latest news

Սեքսը կարող է կանխե՞լ գենետիկական մուտացիաները

21 փետրվարի, 2015  23:43

Ինչքան հաճախ են մարդիկ զբաղվում սեքսով, այդքան ցածր է գենետիկական մուտացիաների հավանականությունը: Այդ մուտացիաները կարող են հաջորդ սերնդի ներկայացուցիչների մոտ առողջական խնդիրների հանգեցնել, պնդում են Մոնրեալի համալսարանի եւ Սեն-Ժուսթին հոսպիտալային համալսարանական կենտրոնի մասնագետները:

Հետազոտելով հարյուրավոր մարդկանց ԴՆԹ-ն՝ մասնագետները պարզել են, որ սեքսով զբաղվելու եւ գենետիկական նյութերը կոմբինացնելու  ընթացքում մուտացիոն բաղադրիչներն աստիճանաբար վերանում են, ինչի շնորհիվ մարդկությունն ավելի քիչ է հակված դառնում տարբեր հիվանդությունների զարգացմանը:

Այս երեւույթը, սակայն, ոչ այնքան արագ է տեղի ունենում եւ կարող է տեւել հարյուրավոր սերունդներ:

Ծնողների քրոմոսոմները գենետիկական տվյալների կրող են հանդիսանում եւ, կոմբինացվելով, ձեւավորում են երեխայի քրոմոսոմները: Հետազոտելով կենսաբանական նմուշներն ու գենետիկական տվյալները՝ հետազոտողները պարզել են, որ մարդու գենոմի այն սեգմենտները, որոնք չեն կոմբինացվում նույնքան հաճախ, որքան մնացած սեգմենտները, սովորաբար գենետիկ մուտացիաների կրող են հանդիսանում: Այդ մուտացիաներն էլ տարբեր հիվանդությունների պատճառ կարող են դառնալ: Բանն այն է, որ որ այդ սեգմենտներն ավելի մեծ քանակով «վատ» մուտացիաներ են պարունակում մինչեւ կոմբինացվելը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում գենետիկական նյութի վրա:

Այս բացահայտումը օգնում է գիտությանն ավելի ճիշտ ընկալել մարդկանց՝ այս կամ հիվանդությանը հակված լինելու երեւույթը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել