• Latest news

Երեխաների ցերեկային քունը բացասաբա՞ր է անդրադառնում գիշերային քնի որակի վրա

23 փետրվարի, 2015  15:03

Ցերեկային քունը բացասաբար է անդրադառնում գիշերային քնի որակի վրա: Այս եզրակացության են եկել ավստրալիացի գիտնականները:

Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները Քարեն Թորփի գլխավորությամբ պարզել են, ուսումնասիրել են մինչեւ հինգ տարեկան երեխաների քնի տվյալները ներառող ուսումնասիրությունների արդյունքները: Ամփոփելով արդյունքները՝ գիտնականները պարզել են, որ ցերեկային քունը բացասաբար է անդրադառնում երեխայի քնի ընդհանուր որակի վրա:

Երկու տարեկանից մեծ երեխաների մոտ այն ավելացնում էր քուն մտնելու համար անհրաժեշտ ժամանակը՝ կրճատելով գիշերային քնի ընդհանուր տեւողությունը: Գիշերային քունը դառնում էր ավելի կարճ եւ հատվածային: Գիշերվա ընթացքում երեխաները մի քանի անգամ զարթնում էին: «Երեխաները քնում են ցերեկը ոչ թե այն պատճառով, որ վատ են քնել գիշերը, այլ, ընդհակառակը, վատ են քնում գիշերը այն պատճառով, որ քնել են ցերեկը», - նշում է Թորփը:

Դա շատ կարեւոր է, քանի որ գիշերային քունը շատ ավելի մեծ նշանակություն ունի երեխայի ֆիզիկական եւ հոգեբանական տեսանկյունից, քան ցերեկայինը: Գիտությունը վաղուց է ապացուցել, որ գիշերային քնի պակասը երեխաների մոտ հանգեցնում է այնպիսի հետեւանքների, ինչպիսին են վատ հիշողությունը, ցածր առաջադիմությունը, վարքագծի խախտումները, զարգացման հետամնացությունը եւ նույնիսկ գիրացումը:

Ընդգծենք, որ նախկինում Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց էր տվել, որ ցերեկային քունը դրական է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա՝ օգնելով 3-5 տարեկան երեխաների ավելի դյուրին մտապահել այս կամ այն ինֆորմացիան: Գիտնականների խոսքով՝ ցերեկային քնի ընթացքում ակտիվանում է գլխուղեղի այն հատվածների աշխատանքը, որոնք պատասխանատու են ուսման եւ նոր տվյալներ մշակելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել