Կենսաբանները գիրացման դեմ ուղղված դեղ են հայտնաբերել, սակայն դեռեւս այն փորձարկվել է միայն մկների վրա: Գիտնականները հույս են հայտնում, որ այս դեղի ներարկման միջոցով մարդիկ հնարավորություն կունենան զերծ մնալ երկարատեւ հոգնեցնող մարզումներից՝ գիրացման դեմ պայքարելով հասարակ միջոցներով:
Մորֆոլինային ներկարումների միջոցով բժիշկներին հաջողվել է ստիպել կրծողների բջիջներն ավելի արագ սպառել էներգիան: Հետազոտության արդյունքները հրապարակված են Molecular Therapy, իսկ աշխատության հիմնական թեզերին կարելի է ծանոթանալ New Scientist կայքում:
Մորֆոլինոն, ինչպես նշեցին գիտնականները, օրգանիզմում էներգիայի պահպանման համար պատասխանատու սպիտակուցների սինթեզը վերահսկող գենային էքսպրեսիայի խանգարումների է հանգեցրել:
Սինթետիկ օլիգոնուկլեօտիդի տեղական ներարկումները հանգեցնում են նրան, որ ներարկման տեղում մկների էներգիան սպառվում է շատ ավելի արագ, քան առանց այդ ներարկումների:
Այս էֆեկտի ցուցադրման համար գիտնականները մորֆոլինո են ներարկել մկան աջ թաթի մեջ: Կարմիր գույնը պատկերի վրա ցույց է տալիս (աջ կողմի կենդանին), որ այս կրծողի էներգիան ծախսվում է շատ ավելի արագ, քան ձախ կողմում պատկերված մկան մոտ, որին ներարկումներ չէին արվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր