Սայլաս Ֆիլիպսը «շապիկով» ծնված հազվադեպ երեխաներից մեկն է: Կեսարյան հատման ժամանակ բժիշկները տեսել են, որ փոքրիկի ամնիոտիկ պարկը չի պատռվել: Նմանատիպ դեպքերը, բժիշկների խոսքով, հաճախ չեն լինում: 80000 փոքրիկներից միայն մեկն է այդպես ծնվում:
Սովորաբար ամնիոտիկ պարկը պատռվում է ծննդաբերության ժամանակ (երբ «գնում են ջրերը»), իսկ կեսարյան հատման ժամանակ բժիշկներն իրենք են կտրում այն երեխային հանելու համար: Շատ հազվադեպ է հաջողվում հանել երեխային առանց «շապիկը» վնասելու:
«Մենք շատ զարմացանք, երբ տեսանք երեխային», - հիշում է կեսարյան հատումն իրականացրած բժիշկ Ուիլյամ Բայնդերը:
Ստորեւ բերված նկարներին կարելի է տեսնել երեխային ամնիոտիկ պարկում: Գտնվելով այնտեղ՝ երեխան շարունակում էր թթվածին ստանալ: Այս պարկը լցված է սպիտակ հեղուկով եւ գտնվում է մոր արգանդում, այդ պարկի մեջ է երեխան մեծանում ու զարգանում: Իսկ հեղուկը պաշտպանում է երեխային վնասվածքներից՝ միաժամանակ պահպանելով փոքրիկի մարմնի անհրաժեշտ ջերմաստիճանը: Երեխան նաեւ կուլ է տալիս այդ հեղուկը:
Զգուշացում՝ նկարները ոմանց համար կարող են վախենալի լինել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր