• Latest news

Դեղերի փորձագիտական կենտրոնի ղեկավար՝ դրոշմապիտակավորումն իրեն արդարացնում է

26 փետրվարի, 2015  22:58

ՀՀ կառավարության որոշմամբ անցած տարի ներդրված դեղերի դրոշմապիտակավորումն իրեն արդարացնում է, կարծում է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանը:

Ինչպես նշեց կենտրոնի ղեկավարը NEWS.am Medicine-ի հետ զրույցում, խոսքը չի գնում այս պիտակների միջոցով բյուջեի համալրման մասին: Խնդիրն այստեղ դեղորայքի շուկայի տարբերակումն է եւ ստվերային շրջանառության բացահայտումը: Այս առաքելությունը դրոշմապիտակավորման համակարգն իրականացրել է:

Մեր զրուցակիցը նշեց, որ դրոշմապիտակն իր գրանցման համարն ունի, իսկ լրացման ենթակա փաստաթղթերը պարունակում են տեղեկություն այն մասին, թե որ դեղի վրա է փակցված պիտակը: Այսինքն՝ եթե պիտակը այն փաթեթավորման վրա չէ փակցված, դա հեշտությամբ կարելի է բացահայտել:

Թոփչյանը նշեց նաեւ, որ, հակառակ դեղորայքի արտադրողների եւ ներմուծողների կարծիքին, նորամուծությունը դեղամիջոցների թանկացմանը չհանգեցրեց, քանի որ պիտակները, փորձագետի կարծիքով, դեղի ընդհանուր արժեքի չնչին մասն են կազմում (1-2 դրամ) եւ չեն կարող ազդել գնի ձեւավորման վրա:

Խոսելով այն մասին, թե որքանով էր նպատակահարմար պետության կողմից այս դրոշմապիտակների վրա ծախս անելը եւ բյուջեի ինչ համալրում է ակնկալվում այս նորամուծությունից, Թոփչյանը նշեց, որ եթե գեթ մեկ կեղծված դեղ հաջողվի հանել շրջանառությունից, կարելի է վստահաբար պնդել, որ դրոշմապիտակավորումն իրեն արդարացրել է: Մեր զրուցակիցը նաեւ հույս հայտնեց, որ ամենաշատը մեկ տարի հետո պիտակավորման արդյունավետությունը իրեն զգացնել կտա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել