• Latest news

Կարմիր արմավենու յուղը օգտակա՞ր է ուղեղի համար

27 փետրվարի, 2015  20:35

Դուք, իհարկե, լսել եք կարմիր արմավենու յուղի վնասակար ազդեցության մասին: Այն օգտագործվում է վերամշակված շատ նյութերում եւ կարող է սրտին վնաս հասցնել, պնդում են մասնագետները: Սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ վնասակար է արմավենու այն յուղը, որը ստանում են արմավենու կորիզներից: Իսկ ահա կարմիր արմավենու յուղը ոչ միայն վնասակար չէ, այլ նաեւ որոշ դեպքերում օգտակար:

Կարմիր արմավենու յուղը հարուստ է բետա-կարոտինով, լիկոպինով, Q10 կոենզիմով եւ E վիտամինով (տոկոտրիենոլ):

Սրտաբանության ոլորտի հայտնի մասնագետ եւ University of Minnesota School of Food Science and Nutrition-ի պրոֆեսոր Ջոզեֆ Քինանը նշում է, որ բնական վիտամին E-ն 8 տարբեր տեսակով գոյություն ունի, որոնցից 4-ը կոչվում են տոկոֆերոլներ: Հենց դրանք են ավելացնում սննդային հավելումների եւ հաբերի մեջ: Մնացած չորսը կոչվում են տոկոտրիենոլներ եւ դրանց ազդեցության էությունը միանգամայն այլ է:

Մալազիական կարմիր արմավենու յուղի տոկոտրիենոլները պաշտպանում են ուղեղի կարմիր նյութը տարիքային փոփոխություններից եւ Ալցհեյմերի հիվանդությունից: Կենդանիների վրա նախկինում անցկացված հետազոտությունները նույնպես ցույց են տալիս, որ այդ յուղը կանխում է ուղեղի սպիտակ նյութի վնասումը ինսուլտի ժամանակ, իսկ դրանից հետո օգնում է վերականգնել արյան շրջանառությունը գլխուղեղի վնասված հատվածներում:

Հենց այդ պատճառով է ինսուլտի բարձր հավանականությամբ մարդկանց խորհուրդ տրվում իրենց սննդակարգում ներառել արմավենու կարմիր յուղը՝ օրական երկու ճաշի գդալ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել