• Latest news

4 տարեկան ամեն տասերորդ երեխան ավելորդ քաշ ունի

6 մարտի, 2015  10:31

Մինչեւ 4 տարեկան ամեն տասերորդ երեխան տառապում է ճարպակալմամբ, զգուշացնում են Մեծ Բրիտանիայի գիտնականները:

Սոցիալական օգնության եւ առողջության կենտրոնի տվյալներով՝ հինգ տարվա ընթացքում ճարպակալմամբ  տառապող երեխաների թիվն աճել է երկու անգամ: Ինչպես ցույց են տվել 213-2014 թթ տվյալները՝ 4-5 տարեկան երեխաների 90 տոկոսը տառապում են ճարպակալումով, ընդ որում՝ ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեցող 10-11 տարեկան երեխաների թիվը շատ ավելի մեծ է եւ կազմում է 19.1 տոկոս:

Մասնագետները նշում են, որ ճարպակալումն այսքան վաղ տարիքում կարող է վնաս հասցնել երեխաների առողջությանը եւ ինքնագնահատականին: Բացի այդ՝ երեխաները, ամենայն հավանականությամբ, գեր կմնան նաեւ երբ մեծանան՝ շարունակելով անառողջ կենսակերպ վարել: Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս սկսել մտածել երեխաների առողջության եւ քաշի մասին վաղ տարիքից:

Փորձագետների խոսքով՝ դպրոցները անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում մանկական ճարպակալման խնդիրը լուծելու համար: Մասնագետները կոչ են անում կառավարությանը միջոցներ ձեռնարկել դպրոցականների ֆիզիկական ակտիվության մակարդակը բարձրացնելու համար: Գիտնականները պնդում են, որ 5-18 տարեկան երեխաները պետք է ֆիզիկապես ակտիվ լինեն, զբաղվեն սպորտով, վազեն ու խաղան առնվազն օրական մեկ ժամ: Դա նրանց ավելի առողջ կդարձնի՝ օգնելով պահպանել նորմալ, առողջ քաշը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել