• Latest news

Իշխանության տենչն ու ամբիցիաները վնասակա՞ր են առողջության համար

23 մարտի, 2015  17:57

Ամբիցիաներն ու իշխանության տենչը վնասակար են օրգանիզմի համար, պնդում են Յուտայի համալսարանի մասնագետները: Նրանք վերջին կուրսի 500 ուսանողի շրջանում հարցում են իրականացրել: Գիտնականները համեմատել են շփման թշնամաբար գերիշխող եւ բարեկամաբար գերիշխող ոճերը, հայտնում է The Daily Mail-ը:

Թշնամաբար գերիշխող խմբում ընդգրկված ուսանողները հայտնել են միջանձնային սթրեսի բարձր մակարդակի եւ իրենց թշնամանքի մասին: Բարեկամաբար տրամադրվածները, որպես կանոն, իրենց ավելի բարձր էին համարում իրենց սոցիալական կարգավիճակով:  Շփման այս երկու ոճերն էլ կապված են իշխանության տենչի հետ: Հոգեբանները չափել են 180 ուսանողի զարկերակային ճնշումը այլ մարդկանց հետ խոսակցությունների ընթացքում, որոնց խնդրել էին հարգալից կամ դոմինանտ կեցվածք ընդունել:

Թշնամաբար գերիշխող խմբի ուսանողների զարկերակային ճնշումը բարձրանում էր դոմինանտ զրուցակցի հետ շփվելու ընթացքում, իսկ հարգալից զրուցակցի հետ խոսելիս նույնը տեղի չէր ունենում: Նշենք, որ բարձր զարկերակային ճնշումը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման պատճառ հանդիսացող հիմնական գործոններից է:

Մեկ այլ հետազոտության շրջանակներում մասնագետները ուսումնասիրել են 94 երիտասարդ ամուսնական զույգերին: Թշնամաբար գերիշխող ոճը տղամարդկանց մոտ, պարզվում է, նույնպես կապված է բարձր զարկերակային ճնշման հետ (ճնշումը չափում էին օրվա ընթացքում): Նման փոխակապակցվածություն կանանց մոտ չէր հայտնաբերվել:  Բարեկամաբար գերիշխող ոճը կանանց դեպքում ուղեկցվում էր ցածր զարկերակային ճնշմամբ, իսկ տղամարդկանց դեպքում՝ ոչ:

Հետազոտությանը մասնակցել է նաեւ 154 ամուսնական զույգ, որոնց տարիքը 63-ից բարձր էր (միջին տարիքը՝ 63 տարեկան): Նրանց շրջանում բարեկամաբար գերիշխող ոճը, պարզվեց, կապված է ընտանեկան կոնֆլիկտների ցածր եւ ստացած աջակցության բարձր մակարդակի հետ: Թշմամաբար գերիշխող ոճը կապված է անոթների էլաստիկության ցածր ցուցանիշների, կոնֆլիկտների բարձր եւ ստացած աջակցության ցածր մակարդակի հետ: Գիտնականները խորհուրդ են տալիս թշնամաբար տրամադրված մարդկանց փոխել իրենց բնավորությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել